
Առաքիչի օգնական
C and F Co LLC
Նկարագրություն
Սի էնդ Էֆ քո Ընկերությունը տնտեսական ապրանքներ առաքելու համար փնտրում է օգնականներ։
Պարտականություններ
- Վարորդ-առաքիչի հետ այցելություն վաճառակետեր,
- Ապրանքի առաքում վաճառակետերին։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00-18։00։
Հասցե՝ Շարուրի 43։
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: