
Առաքիչի օգնական
Esting LLC
Նկարագրություն
“Էսթինգ” ՍՊԸ-ին անհրաժեշտ են երիտասարդ աշխատակիցներ առաքիչի օգնականի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Օժանդակել առաքիչին բեռնող առաքող ապրանքները մեքենայի մեջ,
- Բեռնաթափել առաքվող մեքենան վաճառակետում՝ ըստ պատվերի,
- Ապահով տեղափոխել ապրանքները:
Պահանջներ
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ,
- Արագաշարժ և ֆիզիկապես առողջ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի – ուրբաթ՝ 09:00-18:00:
Հեռ․՝ 077-777-153։
ՀՀ-ում “Էսթինգ” ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով (կոսմետիկա, կենցաղային քիմիա և սննդամթերք):
Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում են 80-ից ավել մարդ`ամենատարբեր մասնագիտություններով`սկսած վարորդ-առաքիչներից մինչև վաճառքի պատասխանատուներ և մենեջերներ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:
Հայաստանում մեր ընկերությունը հանդիսանում է այնպիսի հայտնի համաշխարհային ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են`
- Beiersdorf (Գերմանիա) - Nivea կոսմետիկա
- Ahmad Tea Ltd. (Անգլիա) - Ahmad թեյ
- EUROLIVA, SA (Իսպանիա) - Crespo ձիթապտուղ
- GlaxoSmithKline Consumer Healthcare (Մեծ Բրիտանիա) - Aquafresh ատամի մածուկ, ատամի խոզանակ
- Arnest (Ռուսաստան) – Պրելեստ, Պրելեստ պրոֆեսիոնալ կոսմետիկա, Դիխլոֆոս, Ուբոյնայա Սիլա, Պիկնիկ միջատասպան միջոցներ, Դիվիդիկ կոշիկի խնամք, Լիռա, Լանա անտիստատիկ միջոցներ
- VARTA Consumer (Գերմանիա) – Վարտա մարտկոցներ, լիցքավորման սարքեր
Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում: