Առաքիչ (սեփական մեքենայով կամ մոփեդով)
Tumanyan Shaurma
Նկարագրություն
Մենք փնտրում ենք պատասխանատու և բարեհամբույր վարորդ-առաքիչների, ովքեր կապահովեն սննդի պատվերների անվտանգ և ժամանակին առաքումը՝ պահպանելով Ընկերության ներքին կանոններն ու սպասարկման չափանիշները։
Պարտականություններ
-
Սննդի պատվերների առաքում հաճախորդների նշած հասցեներով՝ սեփական մեքենայով կամ մոպեդով
-
Առաքման ընթացքում սպասարկման սահմանված չափանիշների պահպանում
-
Հաճախորդների հետ բարեհամբույր և քաղաքավարի հաղորդակցություն
-
Պատվերների անվտանգ տեղափոխման և ժամանակին հանձնման ապահովում
Պահանջներ
-
Վարորդական իրավունքի առկայություն
-
Սեփական մեքենայի կամ մոփեդի առկայություն
-
Հաղորդակցման լավ հմտություններ
-
Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
-
Հաճախորդամետություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային պայմաններ
-
Աշխատանքային գրաֆիկ՝ 6/1
Մենք ապահովում ենք`
-
Համեղ ընդմիջում
-
Վճարովի հանգիստ՝ ծննդյան օրվա կապակցությամբ
-
Սպորտդահլիճից օգտվելու շահավետ պայմաններ՝ ձեր և ձեր ընտանիքի անդամների համար
-
Հաճելի և ընկերական աշխատանքային միջավայր
Դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք 041 41 33 77
«Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին: Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն: 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց «Թումանյան Շաուրմա»-ի երկրորդ մասնաճյուղը: 2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց «Գրանդ Բուֆֆե»-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է: 2015 թվականին «Թումանյան Շաուրմա»-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև «Երևան Մոլ» առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։ «Թումանյան Շաուրմա» արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը: «Թումանյան Շաուրմա»` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ: