
Առաքիչ (մատակարար)
Bonilat LLC
Աշխատանքային նկարագրություն
«Բոնիլատ» ընկերությունը համալրում է իր թիմը և փնտրում է պատասխանատու և կարգապահ առաքչի, ով կապահովի արտադրանքի ժամանակին և անվտանգ առաքումը մեր գործընկեր վաճառակետեր։ Ընկերությունն ապահովում է ծառայողական մեքենա։
Հիմնական պարտականություններ
- Ապրանքի տեղափոխում պահեստից՝ ըստ սահմանված ժամանակացույցի,
- Ապրանքի առաքում Երևան քաղաքի տարածքում գտնվող վաճառակետեր,
- Առաքման ուղեկցող փաստաթղթերի ճշգրիտ լրացում,
- Բեռնման և բեռնաթափման գործընթացում աջակցություն,
- Առաքվող ապրանքի որակի և ամբողջականության ապահովում։
Պահանջներ
- Վարորդական իրավունքի առկայություն (BC կարգ),
- Քաղաքի տեղանքին լավ տիրապետում,
- Պատասխանատու, բարեհամբույր և ուշադիր աշխատանքի նկատմամբ,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում՝ ցանկալի է։
Մենք առաջարկում ենք՝
- Մշտական և կայուն աշխատանք վստահելի կազմակերպությունում,
- Ծառայողական մեքենա՝ աշխատանքային նպատակներով,
- Կարգավորված աշխատանքային գրաֆիկ,
- Մրցունակ աշխատավարձ,
- Բարեհամբույր և համագործակցող թիմ։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են դիմել` ուղարկելով CV: