Առաքիչ
Daroink LLC
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է առաքիչ։
Պարտականություններ
- Ապրանքների առաքում հաճախորդներին,
- Ապրանքների բեռնում և դասավորում,
- Պատվերների ճիշտ և ժամանակին հասցեավորում,
- Ապրանքի ամբողջականության ապահովում,
- Հաճախորդների հետ քաղաքավարի շփում
- Աշխատանքային կարգապահության պահպանում։
Պահանջներ
- Պատասխանատվություն և կարգապահություն,
- Վարորդական իրավունք՝ B/C կարգ,
- Աշխատանքային փորձը ցանկալի է։
Հավելյալ նշումներ
Զանգահարել` 077- 49 -79- 79
Daroink ընկերությունը ՀՀ-ում հրուշակեղենի արտադրության ամենամեծ ձեռնարկություններից մեկն է: Ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: 360 քմ տարածքում՝ ունենալով ընդամենը 1 արտադրամաս և 12 աշխատակից, Daroink ընկերությունն 1999 թվականին արտադրեց իր առաջին արտադրատեսակը՝ «Արևիկ» և «Փոքրիկ» թխվածքաբլիթները, որի մատակարարումն իրականացվում էր ընդամենը 1 առաքման մեքենայով և հասանելի էր միայն Երևանի տարածքում։ 27 տարի շարունակ առաջնահերթություն տալով արտադրանքի բարձր որակին ու համին, այսօր Daroink-ն իր կայուն դիրքն է զբաղեցրել շուկայում՝ սպառողին ներկայացնելով տեղական յուրահատուկ ու սիրված արտադրատեսակներ։ Ներկայումս Daroink ընկերության արտադրական տարածքն հասնում է 13․000 քմ-ի, ունի 5 արտադրամաս, 450+ աշխատակից, 100-ից ավելի առաքման մեքենա։ Ընկերությունն արտադրում է շուրջ 200 ապրանքատեսակ, որը հասանելի է ոչ միայն ՀՀ-ի ողջ տարածքում, այլև արտահանվում է՝ ԱՄՆ, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Եվրոպա։