Get our free app. It won't take up space on your device

Առաքիչ

Bacon Product LLC

City: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
7/6/2025

Նկարագրություն

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում առաքիչների՝ ընկերության ապրանքատեսականին հաճախորդներին հասցնելու համար:

Պարտականություններ

Կատարողականի առաջին նպատակն է` կազմակերպել պատրաստի արտադրանքի առաքման գործընթացը։
Հիմնական գործառույթներն են՝

  • Պահեստներից ընդունել Շուկայի զարգացման պատասխանատուի (ՇԶՊ) կողմից կազմված պատվերը և անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը,
  • Ստուգել ապրանքների փաթեթավորման ամբողջականությունը, կատարել և հետևել բեռի բարձման և բեռնաթափման աշխատանքներին, ապրանքատեսակների տեղակայվածությանն ու դասավորվածությանը արկղերում և բեռնախցիկում,
  • Պահպանել արտադրանքի անվտանգության և պահպանման կանոնները՝ վերջինիս տեղափոխման ժամանակ,
  • Կատարել իր պարտականությունների հետ առնչվող տնօրինության այլ ցուցումներն ու հանձնարարությունները,
  • Իրականացնել գումարի հետգանձման գործընթացն՝ ըստ կարգի,
  • Կազմակերպել հետ վերադարձի գործընթացը համապատասխան պահեստում,
  • Բեռնախցիկի պարունակությունը ներկայացնել գույքագրման,
  • Հաշվապահության հետ համապատասխանեցնել և հաստատել օրական հաշվարկները
  • Հաշվարկի արդյունքի հետ անհամաձայնության դեպքում անմիջական ղեկավարի հետ միասին վերլուծել անհամաձայնության հիմքերը և վերացնել դրանք:

Կատարողականի երկրորդ նպատակն է` ամրապնդել միջթիմային համագործակցությունը՝
Հիմնական գործառույթներն են՝

  • Ակտիվորեն համագործակցել ՇԶՊ-ի, վաճառքի թիմի ղեկավարի և մնացած անդամների հետ,
  • Պահպանել հետադարձ կապը պատրաստի արտադրանքի պահեստի հետ,
  • Ակտիվ մասնակցություն ունենալ թիմի կողմից մշակվող վաճառքի խթանման միջոցառումներին
  • Իրականացնել ռազմավարական քայլեր՝ միտված վաճառքի ծավալների աճին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում,
  • ՀՀ աշխարհագրական կառուցվածքի մասին տարրական գիտելիքների առկայություն. Քանի որ վաճառքի թիմի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ աշխատակիցները շրջում են Հայաստանի տարբեր մարզերում, ուստի, աշխարհագրական կառուցվածքի մասին նվազագույն գիտելիքները կօգնեն աշխատանքի արագ և օպտիմալ կազմակերպմանը,
  • Վաճառքի և ապրանքների ճիշտ ներկայացման հմտություններ. Բացի ապրանքները առաքելուց շատ կարևոր է, որ առաքիչը կարողանա նաև տեսականին պատշաճ ներկայացնել վաճառակետերում,
  • Հաղորդակցման հմտություններ. Վաճառքի ոլորտում հաճախորդների ճիշտ հաղորդակցումը արդյունք ստանալու համար շատ կարևոր դեր է խաղում։
Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճ., թիվ 9
address
Number of employees
151-500
Phone
Phone
37499857657

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free meals
Free meals
Reward system
Reward system
Free parking
Free parking
Company car
Company car

Spread the word! Share this job on social media