Առաքչի օգնական
Esting LLC
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է վարորդ-առաքիչ ապրանքների համապատասխան հասցեներ առաքելու համար:
Պարտականություններ
- Պահեստից ապրանքի ստացում, հաշվառում, մեքենայի մեջ տեղավորում,
- Ուղղորդող փաստաթղթերի ստուգում,
- Ապրանքների հանձնում-ընդունում վաճառակետեր,
- Ապրանքի անվնաս տեղափոխման ապահովում,
- Վճարման անդորրագրերի և/կամ հավաքագրված գումարների սահմանված կարգով հանձնում կազմակերպությանը:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ՝ 09:00-18:00:
Կարեղ եք նաև Զանգահարել՝ 077-22-32-92
ՀՀ-ում “Էսթինգ” ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով (կոսմետիկա, կենցաղային քիմիա և սննդամթերք):
Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում են 80-ից ավել մարդ`ամենատարբեր մասնագիտություններով`սկսած վարորդ-առաքիչներից մինչև վաճառքի պատասխանատուներ և մենեջերներ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:
Հայաստանում մեր ընկերությունը հանդիսանում է այնպիսի հայտնի համաշխարհային ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են`
- Beiersdorf (Գերմանիա) - Nivea կոսմետիկա
- Ahmad Tea Ltd. (Անգլիա) - Ahmad թեյ
- EUROLIVA, SA (Իսպանիա) - Crespo ձիթապտուղ
- Arnest (Ռուսաստան) – Պրելեստ, Պրելեստ պրոֆեսիոնալ կոսմետիկա, Դիխլոֆոս, Ուբոյնայա Սիլա, Պիկնիկ միջատասպան միջոցներ, Դիվիդիկ կոշիկի խնամք, Լիռա, Լանա անտիստատիկ միջոցներ
- VARTA Consumer (Գերմանիա) – Վարտա մարտկոցներ, լիցքավորման սարքեր
Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում: