Առաջնային շուկայի անշարժ գույքի գործակալ
Calibri Group
Նկարագրություն
Մենք փնտրում ենք անշարժ գույքի մասնագետի, ով մասնագիտացած է առաջնային շուկայում և պատրաստ է նոր մարտահրավերների։ Դուք կուղեկցեք հաճախորդներին ամբողջ ճանապարհի ընթացքում՝ սկսած պահանջների վերլուծությունից մինչև բնակարանի ընտրություն և գործարքի փակումը՝ առաջարկելով լավագույն լուծումները շուկայում և բանակցելով առավել շահավետ պայմանների շուրջ։
Այս աշխատանքը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր կարողանում են կառուցել վստահելի հարաբերություններ և պատրաստ են զարգանալ անշարժ գույքի ոլորտում՝ խորապես հասկանալով շուկայի միտումները, կառուցապատողների առաջարկները և գնային դինամիկան։
Մեր թիմում առաջնային շուկայի գործակալը հանդիսանում է գլխավոր կապը հաճախորդի և կառուցապատողի միջև։ Թիմակիցները աջակցում են նրան բոլոր փուլերում՝ տեղեկատվական, իրավական և մարքեթինգային աջակցությամբ՝ ապահովելով արդյունավետ և հաջող գործարքներ։
Հաստիքի հիմնական արդյունքը՝ հաջողությամբ փակված գործարք, որի արդյունքում
- Հաճախորդը ձեռք է բերել իր նախընտրած անշարժ գույքը լավագույն պայմաններով,
- Ընկերությունը ստացել է մաքսիմալ ծառայությունների վճարը,
- Հաճախորդը գոհ է և պատրաստ է խորհուրդ տալ մեզ իր շրջապատին։
Պարտականություններ
- Առաջնային շուկայի ուսումնասիրություն և բազայի ձևավորում,
- Նոր նախագծերի և կառուցապատողների հետ կապի հաստատում,
- Հաճախորդների խորհրդատվություն և պահանջների վերլուծություն,
- Նորակառույցների ցուցադրությունների և այցելությունների կազմակերպում,
- Գործարքների կազմակերպում, բանակցությունների վարում և փակման գործընթացի աջակցում,
- Գնային և շուկայական վերլուծությունների իրականացում,
- Ծառայությունների և առաջարկների ներկայացում հաճախորդներին:
Պահանջներ
Դուք համապատասխանում եք այս աշխատանքին, եթե՝
- Ունեք առնվազն 1 տարվա փորձ առաջնային շուկայի անշարժ գույքի ոլորտում,
- Տիրապետում եք շուկայի առանձնահատկություններին և կառուցապատողների առաջարկներին,
- Ունեք գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Գրագետ եք բանավոր և գրավոր խոսքում,
- Արագ կողմնորոշվում եք և լուծում առաջացած խնդիրները,
- Նախաձեռնող եք, պատասխանատու և ուղղված արդյունքին,
- Տիրապետում եք համակարգչային ծրագրերին (Google Workspace, CRM համակարգեր և այլն),
- Գիտեք անգլերեն և ռուսերեն՝ առնվազն միջին մակարդակով։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկ՝ ամբողջ դրույք, ճկուն ժամանակացույց,
- Վարձատրություն՝ գործարքային։
Գրասենյակ՝ Երևանի կենտրոնում՝ Իսահակյան 8 հասցեում։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
- Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով,
- Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ,
- Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով,
- Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։