Արագ արձագանքման խմբի ղեկավար
"ԱՐ-ՄՈԲԻԼ" ՓԲԸ
Նկարագրություն
Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու և մոտիվացված անձանց Արագ Արձագանքման խմբի ղեկաարի թափուր հաստիքը համալրելու համար: Արագ Արձագանքման խմբի ղեկավարը պատասխանատ է ստորաբաժանման անխափան և որակյալ աշխատանքի համար։
Պարտականություններ
- Ղեկավարել արագ արձագանքման խմբի գործունեությունը, ապահովել առաջադրված խնդիրների ժամանակին և արդյունավետ լուծումը
- Աշխատանքային ժամանակացույցի կազմում և ապահովում
- Կազմակերպել արագ արձագանքման խմբերի կողմից ծառայության պատշաճ իրականացումը
- Կազմակերպել և ապահովել է հերթապահության ընդունման-հանձման ու հերթապահության ներգրավվող անձնակազմի հրահանգավորման գործընթացը
- Կազմակերպել և վերահսկել աշխատանքի ընդունվելու դիմած քաղաքացիների ուսուցման փորձաշրջանը
- Համակարգել խմբի մուտքային և ելքային օպերատիվ և ընթացիկ տեղեկատվությունը
- Հետևել ենթակա անձնակազմի կողմից մատուցվող ծառայության որակի և պարտականությունների պատշաճ կատարմանը
- Անձնակազմի հրահանգավորման տեղեկատվական ապահովման և անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների պարբերաբար թարմացում
- Ահազանգման համակարգով պահակակետի հրահանգի պատրաստում և արձանագրության կազմում
- Հանձնարարականների գրանցում և դրանց կատարման հետևողականություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Պարտադիր զինվորական ծառայություն
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Կազմակերպչական ունակություններ
- Բանավոր և գրավոր հաղորդակցվելու գերազանց հմտություն
- Կարգապահություն, կազմակերպվածություն և ճշտապահություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Համակարգչային ընդհանուր գիտելիքների իմացություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
«Արմոբիլ» ընկերությունը հիմնադրվել է 2000թ-ին և իրականացնում է բարձրակարգ անվտանգության ծառայություններ ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց ամբողջ ՀՀ տարածքում և առաջարկում է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման լուծումների համակցված փաթեթներ: Հիմնվելով պահնորդական , թիկնապահական, պարեկային ասպարեզում ունեցած պատկառելի փորձի վրա ընկերությունը գրավել և պահպանում է առաջատարի հեղինակությունը: