Արագ արձագանքման ծառայության փորձագետ
EFES insurance
Նկարագրություն
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը ընդլայնում է իր թիմը և փնտրում կազմակերպված, պատասխանատու և հաճախորդամետ մասնագետների համալրելու Արագ արձագանքման ծառայության փորձագետի հաստիքը։
Աշխատանքի գրաֆիկ ՝ Հերթափոխային
Պարտականություններ
- Պատահարների ահազանգերի ընդունում և օպերատիվ արձագանք,
- Պատահարի մանրամասների ճշգրիտ արձանագրում և ապահովագրական հայտի բացում համակարգում,
- Անհրաժեշտության դեպքում պատահարի վայրի այցելություն և սպասարկում,
- Բացատրագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
- Հաճախորդին հետագա քայլերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրում,
- Կանչի թերթիկների և փաստաթղթերի կցում համակարգ,
- Վնասված տրանսպորտային միջոցի լուսանկարահանում,
- Վնասված տրանսպորտային միջոցի տեղափոխման և վերանորոգման կետին հանձնման գործընթացի կազմակերպում,
- Համագործակցություն պարեկային ծառայության աշխատակիցների հետ,
- Դեպքի վայրում հաճախորդին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
- Անհրաժեշտ արձանագրությունների և այլ ուղեկցող փաստաթղթերի կազմում։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է՝ ֆինանսների, ապահովագրության կամ հարակից ոլորտում),
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման կամ ապահովագրական ոլորտում,
- B կարգի վարորդական վկայականի առկայություն,
- Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություն,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Հաճախորդամետ մտածելակերպ և հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,
- Տեխնիկական սարքերի (սմարթֆոն, ֆոտոխցիկ և այլն) կիրառման հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Խնդիրների լուծման և բանակցություններ վարելու հմտություն,
- Թիմում աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ,
- Բոնուսային համակարգ,
- Առողջության կամավոր ապահովագրություն,
- Ծառայողական մեքենայի տրամադրում կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում,
- Բջջային կապի ծախսերի փոխհատուցում,
- Ուսուցման հնարավորություն,
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Աջակցող և պրոֆեսիոնալ թիմ:
«ԷՖԵՍ»-ը բազմամյա ակունքներով, բայց նորովի հիմնադրված Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն է։
Ընկերության արմատները հասնում են 1997 թվական, իսկ այսօր Ընկերությունը ներկայանում նոր ոճով, նոր համարձակությամբ, նոր առաքելությամբ՝ պահպանելով տարիներով ձևավորած սկզբունքները և ավանդույթները։
Ընկերությունը բարձրակարգ ապահովագրական ծառայություններ է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ պաշտպանելով նրանց զանազան ռիսկերից:
Թեև ընկերությունը նոր է, սակայն առանց որևէ կասկածի, կարելի է վստահորեն փաստել, որ ընկերության աշխատակիցները Հայաստանի ապահովագրական և ֆինանսական համակարգի ամենաակնառու ներկայացուցիչներից են, որոնք ստեղծել և տարիներ շարունակ սպասարկել են երկրի ամենամեծ և ամենաբազմազան ապահովագրական պորտֆելը:
«ԷՖԵՍ»-ի գերնպատակն է զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, նախաձեռնությունն է՝ տալ հանրությանը անհրաժեշտ գործիքներ՝ խելացի և գիտակցված ֆինանսական որոշումներ կայացնելու համար, իսկ շարժիչ ուժն է Թիմը՝ նպատակասլաց, բանիմաց և աճող։