Get our free app. It won't take up space on your device

Ապրանքային մարքեթինգի մասնագետ

Im Aygin

Location: Վերին Պտղնի, Սևանի մայրուղու սկզբնամաս
Salary:
Monthly starting from 200,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR, Administrative, Clerical
Deadline:
12/22/2026

Նկարագրություն

«ՅՈՒՆԻԹՈՒԼԶ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի ապրանքային մարքեթինգի մասնագետի։

Փնտրում ենք նախաձեռնող, կազմակերպված և գործնական մտածելակերպ ունեցող աշխատակցի, որը կզբաղվի ապրանքների արդյունավետ առաջմղմամբ, տեսողական ներկայացմամբ և մարքեթինգային նյութերի պատրաստմամբ։

Աշխատանքը ներառում է ապրանքային տեսականու և մնացորդների վերլուծություն, խանութների ու դիլերների վաճառքի կետերի ձևավորում, տպագիր և թվային նյութերի պատրաստում, ինչպես նաև համագործակցություն արտաքին մարքեթինգային մասնագետների հետ։

Մեզ համար կարևոր է ոչ միայն գաղափարներ առաջարկելու, այլև դրանք գործնականում իրականացնելու, արդյունքները գնահատելու և աշխատանքը մինչև վերջ հասցնելու կարողությունը։

Պարտականություններ

Ապրանքային մարքեթինգ և տեսականու վերլուծություն

  • Ապրանքային տեսականու, պահեստային մնացորդների և վաճառքի շարժի պարբերական ուսումնասիրություն։

  • Դանդաղ իրացվող և երկար ժամանակ չվաճառվող ապրանքների բացահայտում։

  • Այդ ապրանքների առաջմղման, հատուկ առաջարկների, ակցիաների և վաճառքի խթանման վերաբերյալ առաջարկների մշակում։

  • Ապրանքների սեզոնայնության և պահանջարկի առանձնահատկությունների ուսումնասիրություն։

  • Վաճառքի տվյալների հիման վրա ապրանքների ներկայացման և առաջմղման առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկների պատրաստում։

Տեսողական ներկայացում և գովազդային նյութեր

  • Ընկերության խանութներում և դիլերների վաճառքի կետերում ապրանքների պատշաճ ներկայացման և ցուցադրությունների արդիականության վերահսկում։

  • Գնապիտակների, ապրանքային պիտակների և ցուցանակների միասնական ձևաչափերի մշակում, պատրաստում և ճիշտ տեղադրման վերահսկում։

  • Ապրանքի անվանման, արտիկուլի, գործող գնի և ակցիոն առաջարկների համապատասխանության ստուգում։

  • Ցուցափեղկերի, բրենդային գոտիների և գովազդային նյութերի ձևավորման առաջարկների մշակում ու իրականացում։

  • Excel-ի միջոցով ապրանքային կատալոգների, ցանկերի և դիլերների համար առաջարկների պատրաստում։

  • Տպարանների հետ համագործակցություն՝ մակետների պատրաստում, պատվերների համակարգում և տպագրության որակի վերահսկում։

Թվային մարքեթինգ և բովանդակություն

  • Ընկերության կայքերում և առցանց հարթակներում ապրանքների լուսանկարների, նկարագրությունների և ներկայացման արդիականության վերահսկում։

  • Ապրանքների լուսանկարների, գովազդային պատկերների և պարզ տեսանյութերի պատրաստում ու մշակում։

  • SMM մասնագետների և այլ արտաքին գործընկերների հետ համագործակցություն՝ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, աշխատանքների համակարգում և արդյունքների ստուգում։

  • Սոցիալական ցանցերի համար հրապարակումների, Stories-ի և կարճ տեսանյութերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն։

  • Մարքեթինգային ակցիաների և միջոցառումների նախապատրաստում ու կազմակերպչական աջակցություն։

Պահանջներ

  • Համակարգչային գրագիտություն։

  • Microsoft Excel-ի գործնական իմացություն՝ ապրանքային աղյուսակների, տվյալների մշակման, տեսակավորման և պարզ հաշվարկների համար։

  • Canva-ի կամ համանման գրաֆիկական ծրագրերի իմացություն կամ դրանք արագ յուրացնելու կարողություն։

  • Վերլուծական և կազմակերպչական ունակություններ։

  • Տեսողական ճաշակ, մանրուքների նկատմամբ ուշադրություն և ճշգրտություն։

  • Հայերեն գրագետ գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություն։

  • Ինքնուրույն աշխատելու, խնդիրներ նկատելու և լուծումներ առաջարկելու պատրաստակամություն։

  • Նոր ծրագրեր, տեխնոլոգիաներ և գործիքներ ուսումնասիրելու ցանկություն։

  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և թիմային աշխատանքի պատրաստակամություն։

Առավելություն կհամարվեն՝

  • Մարքեթինգի, առևտրի կամ ապրանքների տեսողական ներկայացման ոլորտում փորձը։

  • Գովազդային նյութերի, կատալոգների և պիտակների ձևավորման հմտությունները։

  • Լուսանկարչության, տեսանյութերի մոնտաժի և սոցիալական ցանցերի համար բովանդակություն պատրաստելու փորձը։

  • Արհեստական բանականության գործիքների գործնական կիրառումը։

  • Տպարանների և արտաքին գործընկերների հետ աշխատելու փորձը։

Պարտադիր չէ բոլոր ուղղություններով ունենալ մասնագիտական փորձ։ Կարևորում ենք սովորելու արագությունը, գործնական մտածելակերպը և աշխատանքի իրական արդյունքը։

Մեր թիմում կարևոր են համագործակցությունն ու փոխօգնությունը։ Մասնագիտական պարտականությունների հստակ բաժանումը չի բացառում ընկերության առօրյա աշխատանքներին անհրաժեշտության դեպքում աջակցելը։

Աշխատանքի պայմաններ

  • Սկզբնական աշխատավարձ՝ ամսական 200 000 դրամ։

  • Աշխատավարձի աճի հնարավորություն՝ աշխատանքի արդյունքներից, ձեռք բերված հմտություններից և պատասխանատվության ընդլայնումից կախված։

  • Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա, օրերը՝ համաձայնեցմամբ։

  • Խանութների աշխատանքային ժամերը՝ 10:00–19:00։

  • Աշխատանքի ձևաչափ՝ հիմնականում աշխատավայրում՝ այցելություններով ընկերության խանութներ և գործընկերների վաճառքի կետեր։

  • Հեռավար աշխատանքի հնարավորություն՝ հետագայում որոշ պարտականություններ կարող են իրականացվել հեռավար՝ աշխատանքի արդյունքների և կազմակերպչական հնարավորությունների գնահատման հիման վրա։

  • Պաշտոնական գրանցում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

  • Պարտադիր բժշկական ապահովագրություն՝ ընկերության հաշվին։

  • Ամենամյա վճարովի արձակուրդ։

  • Մասնագիտական ուսուցման և զարգացման հնարավորություն։

Մասնագիտական աճի հեռանկար

Աշխատակիցը հնարավորություն կունենա աստիճանաբար ընդլայնելու իր մասնակցությունը թվային մարքեթինգին՝ ինքնուրույն պատրաստելով և համակարգելով առցանց բովանդակությունը։

Այդ ուղղությամբ հաջող աշխատանքի և լրացուցիչ պարտականությունների ստանձնման դեպքում նախատեսվում է վարձատրության վերանայման հնարավորություն։

Դիմելու կարգ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «Ապրանքային մարքեթինգի մասնագետ»։

Company օverview
address
Address
Երևան, Դավիթ Անհաղթի փ. 8/10
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 530525

«ՅՈՒՆԻԹՈՒԼԶ» ՍՊԸ-ն Հայաստանում այգեգործական և անտառտնտեսական տեխնիկայի, գործիքների, ոռոգման համակարգերի և հարակից ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերություն է։

Ընկերությունը Հայաստանում STIHL ապրանքանիշի բացառիկ ներմուծողն է և զարգացնում է «ԻՄ ԱՅԳԻՆ» (MY GARDEN) բազմաբրենդ խանութ-սրահները։

Մեր տեսականին ներառում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի արտադրանք՝ STIHL, FISKARS, CLABER, HUNTER, RAIN BIRD և այլ ապրանքանիշեր։

«ԻՄ ԱՅԳԻՆ» խանութ-սրահները գործում են Երևանում՝ Դավիթ Անհաղթի 8/10 հասցեում, և Կոտայքի մարզում՝ Սևանի խճուղի, Նորավան 55 հասցեում։ Նորավանում գործում է նաև STIHL տեխնիկայի սպասարկման և վերանորոգման կենտրոնը։

Մեր գործունեությունը հիմնված է որակյալ արտադրանքի, մասնագիտական խորհրդատվության, հաճախորդների հետ երկարաժամկետ համագործակցության և վաճառքից հետո սպասարկման վրա։

Մենք կարևորում ենք պատասխանատու, նախաձեռնող և մասնագիտական զարգացման պատրաստ աշխատակիցներին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media