Ապրանքատեսականու լուսանկարիչ
Homplex Hyper Mall
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է ապրանքատեսականու լուսանկարիչ։
Պարտականություններ
- Ապրանքների պրոֆեսիոնալ լուսանկարահանում ստուդիայում և անհրաժեշտության դեպքում տեղում
- Լուսանկարների մշակում (գույն, լուսավորություն, ֆոն)
- Ապրանքների ճիշտ ներկայացում՝ ըստ բրենդի ոճի և պահանջների
- Լուսանկարների պատրաստում կայքի, սոցիալական ցանցերի և գովազդային նյութերի համար
- Աշխատանք թիմի հետ (մարքեթինգ / վաճառք) տեխնիկական առաջադրանքների հիման վրա
- Ժամկետների պահպանում և կազմակերպված աշխատանքային գործընթաց
Պահանջներ
- Ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- Տեսախցիկի և լուսավորության սարքավորումների գերազանց իմացություն
- Պատասխանատվություն, ճշտապահություն, ուշադրություն մանրուքներին
- Ինքնուրույն աշխատելու և առաջադրանքները ժամանակին կատարելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա։
- Հասցե՝ Աշտարակի խճուղի, գ․ Պռոշյան, Գ․ Չաուշ 1/48։
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: