
Ապրանքագետ-վերահսկիչ
Grand Master
Նկարագրություն
Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու Ընկերության ապրանքանյութական շարժի վերահսկողության համար։
Պարտականություններ
- Համեմատել հաշիվ-ապրանքագրերի մուտքերը և ելքերը,
- Վերահսկել պահեստի ապրանքները մուտքերը և ելքերը,
- Մասնակցել գույքագրումներին,
- Կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով),
- Ապահովել գործերի պահպանությունը և սահմանված ժամկետներում արխիվ հանձնումը,
- Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա,
- Իրականացնել վերահսկողություն հանձնարարականների կատարման նկատմամբ։
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ապրանքագիտույթուն,
- Հաշվարկներ կատարելու հմտություն,
- Պարտաճանաչություն,
- Սթրեսակայունություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ,
- Պատասխանատվության զգացում,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում):
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում,
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև,
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար,
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավիրվեր ստանալ,
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում,
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում,
- Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին,
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին,
- Անվճար ուղևորափոխադրում (Մասիս),
- Անվճար ավտոկայանատեղի,
- Մատչելի գներով ճաշարան,
- Պարգևատրման համակարգ,
- Թիմային միջոցառումներ,
- Գումար ամուսնության կապակցությամբ,
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ,
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ,
- Վճարովի ամուսնական արձակուրդ,
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար,
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Զեղչեր այլ կազմակերպություններում։
«Գրանդ Մաստեր»-ն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված «Մասիսի Գոֆրոտարա» արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ: Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը։
Բացի արտադրության բարձր որակից, մեծ ուշադրություն է դարձվում Ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Գրանդ Մաստեր ընկերությունն ունի ISO 9001 և ISO 14001 միջազգային ստանդարտների հավաստագրեր, ինչպես նաև անցել է EcoVadis համակարգով գնահատում:
2024 թ.-ին գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։ Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը ։