
Ապրանքագետ-օպերատոր
V.A.S. GROUP LLC
Նկարագրություն
Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ ՍՊ ընկերությանը անհրաժեշտ է ապրանքագետ-օպերատոր Խորենացի 6 հասցեում գտնվող ՎԱՍ սուպերմարկետում աշխատելու համար:
Պարտականություններ
- Մատակարարների հետ համագործակցություն
- Ստացված առաջարկների ուսումնասիրում, վերլուծություն և ապրանքների ընտրություն
- Պատվերների ձևակերպում, ապրանքների առկայության և շարժի վերահսկում
- Բանակցություններ՝ գնի, զեղչի, վճարման, մատակարարման, վերադարձի պայմանների վերաբերյալ
- Գնագոյացում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ
- 1C ծրագիրի իմացություն պարտադիր է
- Թիմում աշխատելու հմտություն
- Համակարգչային գիտելիքների իմացություն
Հավելյալ նշումներ
Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով՝ ապրանքագետ-օպերատոր:
«Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ընկերության նախապատմությունը սկիզբ է առնում դեռևս 1991թ.-ից` որպես մանրածախ առևտրով զբաղվող փոքր ընկերություն: Տարիների ընթացքում, արդյունավետ կառավարման արդյունքում, ընդլայնելով իր գործունեությունն, այսօր «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» -ը հանդիսանում սննդամթերք ներմուծող մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող առաջատար ընկություններից մեկը Հայաստանում, որն իր առաքելությունն է համարում սպառողին մշտապես ներկայացնել բարձրորակ և հասանելի պարենային ապրանքներ և ծառայություններ: