
Ապրանքագետ
Սիթի ՍՊԸ
City:
Yerevan
Salary:
Monthly
150,000-300,000
֏
Employment type:
Full Time
Work schedule:
Six-day workweek
Work experience:
Senior
Industry:
Other, Sales, Business Development
Նկարագրություն
Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում կատեգորիայի մենեջերների – ապրանքագետների:
Պարտականություններ
- Ստեղծել վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մատակարարների հետ՝ գնային քաղաքականության խելամիտ և արդյունավետ որոշման նպատակով,
- Ձեռք բերել համագործակցություններ նոր մատակարար ընկերությունների հետ, բանակցությունների միջոցով ձեռք բերել ընկերության համար լավագույն պայմաններ մատակարարներից,
- Իր կատեգորիայի շրջանակներում կատարել վաճառքների վերլուծություն,
- Բաշխել ապրանքատեսականին ըստ կատեգորիաների,
- Վերահսկել ապրանքատեսականու մնացորդները,
- Վերահսկել ապրանքատեսականու պիտանելիության ժամկետները,
- Վերլուծել ապրանքատեսականին ըստ կատեգորիաների,
- Ձևակերպել նոր սեգմենտների ապրանքատեսականու պատվերները,
- Զարգացնել ապրանքախմբերը,
- Մշակել և ներկայացնել վաճառքը խթանող ռազմավարական պլանները,
- Հետևել ապրանքախմբերի զարգացման պլանների իրագործմանը,
- Կազմել հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մատակարարների հետ աշխատելու ունակություններ, հմտություններ և փորձ ըստ համապատասխան ոլորտի,
- Առևտրի ոլորտում աշխատանքային փորձ / սուպետմարկետ, առևտրի ցանց․․․/,
- Վաճառքների կազմակերպման և խթանման հմտություններ ու գիտելիքներ,
- Տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Քանակական և որակական վերլուծություններ անելու ունակություն,
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
- Գիտելիքներ ըստ կատեգորիաների որակական, գնային և սպառողական այլ ցուցանիշների վերաբերյալ,
- MS Office փաթեթի իմացություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների պարտադիր իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Մրցակցային աշխատավարձ,
- Բժշկական ապահովագրություն,
- Վճարովի հանգստյան օրեր,
- Տարեկան արձակուրդ 24 աշխատանքային օր։