
Ապրանք բարձող
Esting LLC
Նկարագրություն
Էսթինգ ՍՊԸ փնտրում է ապրանք բարձողի։
Պարտականություններ
- Ապրանքների բարձում, դատարկում
- Իրականացնել բարձման-բեռնաթափման աշխատանքներ
- Խստորեն հետևել աշխատանքի պաշտպանության հրահանգներին։
Հավելյալ նշումներ
Թեթև գրաֆիկ, գրանցումով աշխատանք։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ աշխատանքային օրը սկսում է ցերեկը 3-ից, վերջանում 7 ֆորդ տրանզիտների լիովին բարձմամբ, ժամերը տատանվում են 1-1,5 ժամից մինչև 6-7 ժամ՝ հանգստանալով։
Աշխատավարձը՝ 120,000 դր։
ՀՀ-ում “Էսթինգ” ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով (կոսմետիկա, կենցաղային քիմիա և սննդամթերք):
Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում են 80-ից ավել մարդ`ամենատարբեր մասնագիտություններով`սկսած վարորդ-առաքիչներից մինչև վաճառքի պատասխանատուներ և մենեջերներ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:
Հայաստանում մեր ընկերությունը հանդիսանում է այնպիսի հայտնի համաշխարհային ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են`
- Beiersdorf (Գերմանիա) - Nivea կոսմետիկա
- Ahmad Tea Ltd. (Անգլիա) - Ahmad թեյ
- EUROLIVA, SA (Իսպանիա) - Crespo ձիթապտուղ
- GlaxoSmithKline Consumer Healthcare (Մեծ Բրիտանիա) - Aquafresh ատամի մածուկ, ատամի խոզանակ
- Arnest (Ռուսաստան) – Պրելեստ, Պրելեստ պրոֆեսիոնալ կոսմետիկա, Դիխլոֆոս, Ուբոյնայա Սիլա, Պիկնիկ միջատասպան միջոցներ, Դիվիդիկ կոշիկի խնամք, Լիռա, Լանա անտիստատիկ միջոցներ
- VARTA Consumer (Գերմանիա) – Վարտա մարտկոցներ, լիցքավորման սարքեր
Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում: