Ապառիկ վաճառքի վերահսկման մասնագետ - հաշվետար (ուսանող)
JI Pepsi-Cola Botller LLC
Նկարագրություն
Pepsi Armenia-ն իր թիմին միանալու համար փնտրում է Ապառիկ վաճառքի վերահսկման մասնագետի (ուսանող), որը պատասխանատու է Ընկերության ապառիկ վաճառքների հաշվառման, հաճախորդներին տրվող զեղչերի վերահսկողության և հաշվետվությունների կազմման համար:
Պարտականություններ
- Կատարել ապառիկ վաճառքից գոյացած պարտքերի ժամանակագրական հաշվառում,
- Կազմել հաշվետվություններ դեբիտորական պարտքերի, հաճախորդներին տրվող զեղչերի վերաբերյալ,
- Հաճախորդների հետ պարբերաբար իրականացնել պարտքի ստուգում,
- Լինել հետևողական բոլոր ժամկետանց պարտքերի նկատմամբ,
- Վերահսկել հաճախորդներին տրված առևտրային պայմանների պատշաճ իրականացման գործընթացը,
- Բանկային փոխանցմամբ ստացված վճարները մուտքագրել համակարգ,
- Կանխատեսել հնարավոր ռիսկերը և խոչընդոտները, գտնել լուծումներ դրանց հաղթահարման համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
- Աշխատանքային փորձը ֆինանսական ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
- Microsoft Excel ծրագրի գերազանց իմացություն, ՀԾ4 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություն,
- Վերլուծական մտածողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով։
Jermuk International Pepsi-Cola Bottler represents PepsiCo International on the Armenian market operating the modernized factory with the production of carbonated soft drink brands: Pepsi, 7up, and Mirinda. Besides, the Company is representing PepsiCo's range of snack products with Lay’s, Doritos, Cheetos, and X-team brands, as well as such juice brands as J7.
In addition, the company has its own lemonade brand Frutteto, and energizer brand Max Power, as well as a new product -Iced coffee Maxx
Our mission is to provide our customers with high quality, value, fair price, and convenience, our employees with a safe and rewarding environment enabling career and financial growth, and our stakeholders with the continued growth and profitability of the Company.