Ապակու մշակման արտադրության օպերացիոն ղեկավար
Glasswork
Նկարագրություն
Եթե դու ունես փորձ արտադրության կառավարման ոլորտում, տիրապետում ես Lean (օպտիմալ) արտադրության սկզբունքներին և գիտես՝ ինչպես ղեկավարել մարդկանց ու տեխնիկան, մենք սպասում ենք քեզ GLASSWORK գործարանի ապակու մշակման արտադրությունում։
Քո առաքելությունն է լինելու՝
- Ղեկավարել և մոտիվացնել արտադրական թիմը,
- Վերահսկել սարքավորումների անխափան աշխատանքն ու ժամկետների պահպանումը,
- Բարձրացնել արտադրողականությունը՝ նվազեցնելով կորուստները։
- Արտադրական գործընթացի արդյունավետ կառավարում՝ ներառյալ պլանավորում, վերահսկողություն, որակի հսկում և ռեսուրսների օպտիմալ օգտագործում։
Պարտականություններ
-
1․ Արտադրության կառավարում
- Իրականացում է արտադրության համար անհրաժեշտ հումք, նյութերի պատվիրում մատակարարման բաժնին
- Կազմում է արտադրություն տրվող պատվերների պլանավորում։
- Իրականացնում է ապակու մշակման արտադրության գործընթացների վերլուծություն և օպտիմիզացիա
- Կառավարում է արտադրական և ՄՌԿ ռեսուրսներ, իրականացնում է արտադրական հնարավորությունների գնահատում և բաշխումը։
- Հետևում է, որպեսզի արտադրությունը համապատասխանի տեխնոլոգիական գործընթացներին։
- Վերահսկում է սարքավորումների ճիշտ շահագործումը։
-
2․ Որակյալ արտադրանքի ապահովում
- Իրականացնում է Ներքին աշխատանքային կանոնակարգերի սահմանում, ներդրում, վերահսկողություն։
- Իրականացնում է տեխնոլոգիաների շահագործման ապահովում
- Իրականացնում է որակի չափորոշիչների ներդրում և ապահովում
- Աջակցում է տեխնիկական և տեխնոլոգիական մասով կարգերի, ընթացակարգերի և կանոնների մշակմանը
- Աջակցում է հաստոցների արտադրողականության գնահատմանը
- Վերլուծում և առաջարկում է անձնակազմի մասնագիտական գիտելիքների գնահատում, ուսուցում և ատեստավորում
-
3. Աշխատանքային թիմի կառավարում
- Կազմում և ներդնում է աշխատանքայի կարգապահության ապահովման ընթացակարգեր
- Վերահսկում է աշխատակիցների հաճախումները, ստուգում և հաստատում է աշխատաժամանակի տեղեկագրերը
- Կայացնում է որոշում հերթափոխների կազմակերպման վերբերյալ ըստ անհրաժեշտության։
- Իրականացնում է աշխատակիցների ընտրություն, առաջխաղացում, հանդես է գալիս աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորելու և/կամ լուծելու առաջարկով։
- Հաստատում և իրականացնում է արձակուրդների պլանավորում
- Դիմում է անձնակազմի վերապատրաստման ըստ անհրաժեշտության։
- Լուծում է աշխատակիցների միջև առաջացող խնդիրները։
-
4. Ապակու մշակման արտադրության անխափան աշխատանքների ապահովում
- Հաստոցների ճիշտ շահագործման և ընթացիկ սպասարկման ապահովում
- Աջակցում է արտադրամասերի ձևավորմանը ըստ տեխնոլոգիաների
- Աջակցում է հաստոցների մոնատաժային աշխատանքների իրականացմանը
- Հանդիասանում է արտադրամասի գույքի լիակատար նյութական պատասխանատու անձ, իրականացնում և վերահսկում է հաստոցների պատասխանատվությունների բաշխումը
-
5. Անվտանգության ապահովում
- Կիրառում է ԱԱԽ (Աշխատանքի անվտանգության և խնամքի) կանոնները։
- Իրականացնում է ստուգումներ՝ անվտանգության կանոնների պահպանման համար
-
6. Ռեսուրսների կառավարում
- Կառավարում է հումքի, նյութերի և էներգիայի սպառումը։
- Աշխատում է պահեստի և մատակարարման բաժնի հետ։
-
7. Տեխնիկական խնդիրների լուծում
- Իդենտիֆիկացնում է տեխնիկական խափանումները։
- Համագործակցում է տեխնիկական և տեխնոլոգիական ղեկավարի հետ։
- Արագ արձագանքում է սարքավորումների խափանման, արտադրական վթարների կամ արտադրանքի խոտանի պարագայում։
-
8. Տվյալների վերլուծություն և հաշվետվություն
- Վերլուծում է արտադրողականությունը, կորուստները, արդյունավետությունը։
- Ներկայացնում է հաշվետվություններ տնօրինությանը։
Պահանջներ
- Արտադրության և տեխնոլոգիական գործընթացների լավ իմացություն
- Թիմային կառավարման հմտություններ
- Որակի և անվտանգության ստանդարտների իմացություն
- Լավ վերլուծական և կազմակերպչական հմտություններ
- Excel, ERP, 1C համակարգերի և արտադրական ծրագրերի իմացություն
- Սթրեսակայունություն
- Վելուծություններ իրականացնելու կարողություն
- Թիմային աշխատանքի կարողություն
- Կոնֆլիկտների կառավարման հմտություն
***GLASSWORK–ը գտնվում է Ջրվեժում։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։