
Ապակու արտադրամասում Internship (ուսուցում, աշխատանք)
Glasswork
Նկարագրություն
Glasswork ապակու մշակմամբ զղաղվող տարածաշրջանում առաջատար գործարանի Երևանի մասնաճյուղը հիանալի առաջարկ ունի սկսնակ հաստոցի օպերատորների համար։
Եթե դու սկսնակ մասնագետ ես համապատասխան կրթությամբ և անգլերեն լեզվի իմացությամբ, ապա կարող ես անվճար պրակտիկ ուսուցում անցնել գործարանում և ստանալ աշխատանքի առաջարկ։
Ի դեպ, ուսուցման ժամանակահատվածում աշակերտը չի վճարում, Ընկերությունը վճարելու է աշակերտին տրանսպորտային և սննդի ծախսեր հոգալու համար։
Ուսուցման ընթացքում Ընկերության հետ կնքելու ես աշակերտի պայմանագիր, ուսուցման տևողությունը կախված է լինելու թեկնածուի մասնագիտական կարողություններից։
Լավագույն աշակերտներն ստանալու են աշխատանքի առաջարկ, որի համար պետք է լիարժեք կարողանալ՝
- Կարդալ արտադրական գծագիր, իրականացնել հաստոցի ծրագրային կարգավորում,
- Կարգավորել սարքավորումները և դրանց մասերը, ըստ արտադրական պլանի կազմակերպել արտադրության գործընթացը,
- Իրականացնել սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի,
- Կատարել ընթացիկ տեխնիկական սպասարկում,
- Ըստ անհրաժեշտության մաքրել սարքավումները,
- Ստուգել պատրաստի արտադրանքը՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է պահանջվող տեխնիկական պայմաններին,
- Պահպանել ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները։
Պահանջներ
- Տեխնիկական ոլորտի կրթություն,
- Հաստոցների հետ աշխատանքային փորձ ցանկալի է,
- Անգլերեն լեզվի իմացություն,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Ուշադրություն,
- Համակարգչային հմտություններ, AUTOCAD ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ֆիզիկական աշխատանքի ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա, աշխատանքի վայրը Ջրվեժում է։
Ի՞նչ ենք առաջարկում
- Աշխատանք հավես թիմում,
- Զարգացման և առաջընթացի հնարավորություն զարգացող ընկերությունում,
- Դասընթացների մասնակցության հնարավորություն,
- Թիմ բիլդինգներ, միջոցառումներ։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։