Ապակեփաթեթի վարպետ
Glasswork
Նկարագրություն
Glasswork գործարանի ապակու մշակման արտադրական թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու և փորձառու ապակեփաթեթի վարպետներ, ով կապահովի ապակեփաթեթների պատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու որակյալ իրականացումը։
Պարտականություններ
-
Ապակեփաթեթների պատրաստման աշխատանքների իրականացում՝ համաձայն տեխնոլոգիական պահանջների։
-
Ապակու լվացման, հավաքման, չորացման և հերմետիկացման աշխատանքների կատարում՝ ըստ արտադրական գործընթացի։
-
Ապակեփաթեթների հավաքման ընթացքում անհրաժեշտ նյութերի և բաղադրիչների ճիշտ օգտագործում։
-
Պատրաստի արտադրանքի որակի և համապատասխանության ապահովում։
-
Արտադրական սարքավորումների ճիշտ շահագործում և աշխատանքային տարածքի մաքրության պահպանում։
-
Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
-
Աշխատանքային փորձ
-
Պատասխանատվություն
-
Մաքրասիրություն
-
Ուշադրություն մանրուքների նկատմամբ։
-
Պատասխանատվություն, կարգապահություն և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։