Անվտանգության ինժեներ
Nork Group of Companies
Նկարագրություն
Նորք Գրուպ ընկերությունը փնտրում է Անվտանգության ինժեների, ով պատասխանատու կլինի ընկերության աշխատանքային անվտանգության ապահովման համար։
Պարտականություններ
- Ապահովել ընկերության աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների իմացությունը և դրանց կիրառումը,
- Իրականացնել ընկերության տեխնիկական անվտանգության ապահովման հսկողություն,
- Ուսումնասիրել աշխատանքային պայմանները և աշխատատեղերի անվտանգությունը,
- Ներկայացնել հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ Ինժեներական կամ հարակից ոլորտում,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում (նվազագույնը 1 տարի),
- Պատասխանատվության զգացում,
- Կազմակերպչական հմտություններ,
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի իմացություն (գրավոր և բանավոր),
- Համակարգչային ծրագրերի իմացություն։
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականները նշված էլ.հասցեին՝ առարկա դաշտում նշելով հաստիքը, որի համար դիմում եք (Անվտանգության ինժեներ):
«Նորք» ընկերությունների խումբ
«Նորք» ընկերությունների խմբի պատմությունը սկսել է որպես ընտանեկան բիզնես, որը տարիների ընթացքում վերածվել է տնտեսության առաջատար բիզնեսներից մեկին։ Մեկնարկը տրվեց 1997 թվականին Երևանում բացվեց առաջին «Իդեալ» խանութ-սրահը։
Տարիներ անց․․․
- Խմբի մեջ մտնող ընկերությունները գործունեություն են իրականացնում տնտեսության տարբեր ոլորտներում՝ շինարարական ոլորտից մինչև լյուքս դասի հագուստի,
- Ունի 1000-ից ավելի աշխատակից,
- Հանդիսանում է շուկայի առաջատարներից մեկը,
- Գործունեություն է ծավալելում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։
Ներկայումս «Նորք» ընկերությունների խմբի կազմում ներառվում են հետևյալ ընկերությունները․
1. «Զեթ ընդ Էյ» ՍՊԸ
2. «Նորք Դեվելոփմենթս» ՍՊԸ
3. «Նորք Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
4. «Նորք Հոմ Ռիթեյլ» ՍՊԸ
5. «Նորքսիս» ՍՊԸ
6. «Իսոլա» ՍՊԸ
7. «Իսոլա-Ջի» ՍՊԸ
8. «Մառանիկ» ՍՊԸ
9. «Լիտոկոլ Ամ Կո» ՍՊԸ
10. «Իդեալ Մաստեր» ՍՊԸ
11. «Յութու Ռիթեյլ Գրուպ» ՍՊԸ
12. «Յութու Սթորս» ՍՊԸ
13. «Նորք Դիստրիբյուշնս» ՍՊԸ
14. «Ար-Ալ» ՀՁ ՓԲԸ
15. «Լիդեր Սիստեմ» ՍՊԸ
16. «Պան Եուրոփիան Ֆեշն Գրուպ» ՍՊԸ