Անվտանգության ինժեներ
EcoVille.Solar
«ԷկոՎիլ» ընկերությունը հրավիրում է համալրելու իր թիմը Անվտանգության ինժեների, ով պատասխանատու կլինի ընկերությունում աշխատանքի անվտանգության մշակույթի ձևավորման, անվտանգության պահանջների պահպանման վերահսկման և աշխատակիցների առողջ ու անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել աշխատանքի անվտանգության գործընթացները ընկերությունում և շինհրապարակներում։
- Այցելել արևային կայաններ և իրականացնել անվտանգության պարբերական ստուգումներ։
- Անցկացնել նոր ընդունվող և գործող աշխատակիցների անվտանգության հրահանգավորումներ, վերապատրաստումներ և գիտելիքների ստուգումներ։
- Կազմել և վարել անվտանգության հրահանգավորման, ուսուցման և գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը և մատյանները։
- Մշակել և թարմացնել աշխատանքի անվտանգության քաղաքականությունը, ընթացակարգերը, հրահանգները և ներքին կարգավորումները։
- Իրականացնել աշխատատեղերի ռիսկերի գնահատում և մշակել ռիսկերի նվազեցման միջոցառումներ։
- Վերահսկել անհատական պաշտպանության միջոցների ճիշտ կիրառումն ու պահպանման կարգը։
- Հետևել աշխատանքի անվտանգության, հրդեհային անվտանգության և առողջության պահպանման պահանջների կատարմանը։
- Վերլուծել աշխատանքային պայմանները, դժբախտ դեպքերը և արտադրական ռիսկերը, ներկայացնել կանխարգելիչ առաջարկություններ։
- Աջակցել ստորաբաժանումների ղեկավարներին աշխատանքի անվտանգ կազմակերպելու, աշխատակիցների ուսուցման և անվտանգության պահանջների ներդրման հարցերում։
- Կազմակերպել պարտադիր բժշկական զննությունների գործընթացը և համապատասխան փաստաթղթերի վարումը։
Պահանջվող հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տեխնիկական կամ աշխատանքի անվտանգության ոլորտում)։
- Աշխատանքի անվտանգության ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ։
- ՀՀ աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման օրենսդրության լավ իմացություն։
- Ռիսկերի գնահատման, անվտանգության ընթացակարգերի և ներքին փաստաթղթերի մշակման փորձ։
- MS Office ծրագրերի լավ իմացություն։
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպչական հմտություններ։
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի գերազանց ունակություններ։
- Պատրաստակամություն գործուղումների և մարզային այցելությունների։
- Մեքենայի առկայություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և արդյունքների վրա հիմնված պարգևատրման համակարգ։
- Պարգևավճարների և խրախուսման բազմազան ծրագրեր։
- Աշխատելու հնարավորություն կանաչ էներգիայի ոլորտում՝ նպաստելով էկոլոգիական և սոցիալական պատասխանատվության զարգացմանը։
- Զեղչեր «ԷկոՎիլ» ընկերությունների խմբի պրոդուկտների և ծառայությունների համար։
- Տարեկան 12 լրացուցիչ վճարովի ազատ օր։
- Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը կրճատ աշխատանքային օր՝ մինչև ժամը 13:00։
- Ռեֆերալ ծրագրի ճկուն և շահավետ համակարգ։
- Թիմային միջոցառումներ, կորպորատիվ ակտիվություններ և ընկերական աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական և անձնական զարգացման լայն հնարավորություններ՝ կազմակերպության կողմից ֆինանսավորվող մասնագիտական, առաջնորդության և հոգեբանական վերապատրաստումների ու դասընթացների միջոցով։
- Աճի և կարիերայի զարգացման հնարավորություն արագ զարգացող և նորարարական ընկերությունում։
Who are we?
Welcome to EcoVille, an industry pioneer and leader in sustainable energy solutions. With a rich legacy as one of the oldest and largest companies in the solar field in Armenia, we have consistently driven innovation and excellence. Our commitment to harnessing the power of the sun for a cleaner tomorrow is backed by years of expertise and a strong legacy of environmental stewardship. Join our esteemed team and be part of a legacy that continues to shape the future of solar energy in Armenia and beyond. Elevate your career with us as we strive for excellence and sustainability in every endeavour.
EcoVille - Powered by Sun!