Անվտանգության ինժեներ
GTB holdings LLC
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է անվտանգության ինժեներ։
Պարտականություններ
- Ապահովել ընկերության աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների իմացությունը և դրանց կիրառումը,
- Իրականացնել ընկերության հակահրդեհային, տեխնիկական անվտանգության ապահովման հսկողություն,
- Ուսումնասիրել աշխատանքային պայմանները և աշխատատեղերի անվտանգությունը,
- Պետական և այլ գերատեսչական մարմինների պահանջներին և նորմատիվներին համապատասխան գործընթացների ապահովում և պատասխանատվության բարձր զգացում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ
Պահանջներ
- կրթություն - բարձրագույն
- աշխատանքային փորձ - փորձառու
- պարտադիր հմտություններ - կարգապահություն
«Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին: Ընկերության գործունեությունը բազմապրոֆիլ է, քանի որ իր մեջ ներառում է դուստր կազմակերպություններ, ինչպիսիք են «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Թաուեր» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Անհաղթ» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բի Պռոշյան» ՍՊԸ-ն, «Ջի Թի Բիլդ» ՍՊԸ-ն և այլն։
Ընկերության հիմնասյունային կազմակերպություններից մեկը «Ջի Թի Բի Սթիլ»-ն է, որն իր առջև նպատակ է դրել ոչ միայն որակյալ ամրաններով ու մետաղական կոնստրուկցիաներով ապահովել հայկական շուկայի շինարարական ընկերություններին, այլև արտահանել՝ այդպիսով խթանելով Հայաստանի տնտեսությունը:
Հաջորդ կարևորագույն ընկերությունը «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ն է, որն իրականացնելու է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը:
«Ջի Թի Բի Թաուեր» ընկերությունը ևս կառուցապատող ընկերություն է, որն իրականացնում է շինարարական մեծ նախագիծ Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի շուկայի հետնամասում: