Անվտանգության ծառայության պետ
X-Group
Նկարագրություն
Բարձրակարգ ռեստորանային համալիրը աշխատանքի է հրավիրում փորձառու անվտանգության ծառայության պետի։
Պարտականություններ
- Պատասխանատու լինել անվտանգության աշխատակիցների համար,
- Ապահովել տարածքի և մարդկանց անվտանգությունը,
- Պատասխանատու լինել տարածքում կորած-գտնված ապրանքների համար,
- Ապահովել անվտանգության սարքերի ճիշտ պահպանումը և սպասարկումը,
- Ապահովել պահպանվող օբյեկտների անվտանգությունը հափշտակման և այլ հանցավոր ոտնձգություններից, հրդեհից, վթարներից, հասարակական անկարգություններից,
- Կատարել Գործատուի աշխատանքային հանձնարարությունները:
Պահանջներ
- Թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակիցների թիմ ղեկավարելու կարողություն,
- Աշխատանքային փորձ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Գերազանց կազմակերպչական հմտություններ,
- Օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
- Պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն, սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն (սպորտային կեցվածք, ամրակազմ),
- Ժամանակի կառավարման հմտություն,
- Գրագետ խոսք, բարեհամբույր մոտեցում,
- Արդյունավետ բանակցություններ վարելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։
«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է: