
Անվտանգության բաժնի աշխատակիցներ
ՀՀ ԱՆ Քրեակատարողան ծառայություն
Նկարագրություն
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը Երևան քաղաքում տեղակայված Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում հայտարարում է աշխատանքի ընդունելություն՝ անվտանգության ապահովման բաժինների կրտսեր խմբի թափուր պաշտոններ։
Աշխատանքի ընդունվելու համար կարող են դիմել հայերենին տիրապետող, մինչև 30 տարեկան բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
Պարտականություններ
- Կազմակերպել տվյալ Հիմնարկի անվտանգության ապահովումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի պահպանումն օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով,
- Կազմակերպել տվյալ Հիմնարկի քաղաքացիական և մոբիլիզացիոն աշխատանքների իրականացումը,
- Ապահովել տվյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջների, Նախարարի, Ծառայության պետի և նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` Հիմնարկի պետի, նրա տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- Աշխատանքային փորձ չի պահանջնվում,
- Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական,
- Ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Պաշտոն զբաղեցնող ծառայողները՝
- Ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ատեստավորման արդյունքներով հնարավորություն ունեն ստանալ լրացուցիչ հավելավճար մինչև 200․000 ՀՀ դրամի չափով,
- Ծառայության անցկացման վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ,
- Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում,
- Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն,
- Օրենքով սահմանված անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում ձեռք է բերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք (այդ թվում միջնակարգ կրթություն ունեցող և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք),
- Ծառայությունից արձակվող և հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) ծառայողներն օգտվում են չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից,
- Ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով` ամուսնության կամ տարերային աղետի հետևանքով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա և հերթափոխային։