Get our free app. It won't take up space on your device

Անվտանգության աշխատակից / Պահնորդ

Armenia Wine Company LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Security, Protective Services
Deadline:
7/16/2026

Նկարագրություն

«Արմենիա Վայն» ընկերությունը հրավիրում է միանալու իր թիմին Անվտանգության աշխատակցի / Պահնորդի, ով պատասխանատու կլինի ընկերության տարածքի, գույքի և աշխատակիցների անվտանգության ապահովման, մուտքի և ելքի վերահսկման, ինչպես նաև սահմանված անվտանգության կանոնների պահպանման համար։

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության տարածքի և օբյեկտների պահպանություն և հսկողություն,
  • Վերահսկել աշխատակիցների, այցելուների և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը,
  • Ապահովել սահմանված անվտանգության և ներքին կարգապահական կանոնների պահպանումը,
  • Հետևել տարածքում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել արտակարգ կամ կասկածելի իրավիճակներին,
  • Իրականացնել շրջայցեր և վերահսկել պահպանվող տարածքների անվտանգությունը,
  • Անհրաժեշտության դեպքում գրանցել և զեկուցել անվտանգության հետ կապված միջադեպերը,
  • Համագործակցել համապատասխան ստորաբաժանումների հետ անվտանգության հարցերի շուրջ,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի գործառույթներից բխող այլ հանձնարարություններ։

Պահանջներ

  • Միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
  • Անվտանգության, պահպանության կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Արագ կողմնորոշվելու և իրավիճակներին ճիշտ արձագանքելու կարողություն,
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ,
  • Պատրաստակամություն աշխատելու հերթափոխային գրաֆիկով։

Հավելյալ նշումներ

Եթե համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին, կարող եք դիմել այս աշխատանքին՝ ուղարկելով Ձեր ռեզյումեն:

Company օverview
address
Address
Սասունիկ, Արագածոտնի մարզ, Հայաստան
address
Number of employees
151-500

«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.

See more
Benefits
Free foreign language courses
Free foreign language courses
Corporate events
Corporate events
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Preferential financial services
Preferential financial services
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media