Անվտանգության աշխատակից
Premier Foods LLC
Նկարագրություն
Պրեմիեր Ֆուդս ընկերությունը փնտրում է պատասխանատու, զգոն և իր աշխատանքի հանդեպ պարտաճանաչ աշխատակցի, ով կապահովի տարածքի անվտանգությունը և կարգուկանոնը։
Պարտականություններ
- Տարածքի անվտանգության և կարգուկանոնի պահպանում,
- Մուտքի վերահսկում՝ այցելուների ստուգում,
- Ավտոկայանատեղու վերահսկում,
- Տեսախցիկներով տարածքի մշտական մոնիտորինգ,
- Անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակներին արագ արձագանքում,
- Բարեկիրթ, հարգալից և պատրաստակամ վերաբերմունք պատվիրատուների, սպառողների, մատակարարների և ընկերության բոլոր աշխատակիցների հանդեպ:
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
- Հերթափոխային աշխատանքի փորձը՝ առավելություն,
- Տեսահսկման և անվտանգության համակարգերից օգտվելու հմտությունները՝ առավելություն,
- Բարձր պատասխանատվության զգացում, կարգապահություն և զգոնություն,
- Ազնվություն և պարտաճանաչություն,
- Միջանձնային հաղորդակցության և շփման գերազանց հմտություններ,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և իրավիճակը ճիշտ գնահատելու կարողություն,
- Սահմանված կարգերին և հրահանգներին հետևելու կարողություն,
- Արտակարգ և ոչ ստանդարտ իրավիճակներում արագ և հավասարակշռված գործելու ունակություն,
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխային է։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)։
Premier Foods LLC is an Official Distributor of Nestle, Makfa, Baltika, Carlsberg, Casa Milo, Karas, and Istac in RA.