Անվտանգության աշխատակից
“ROADCONSTRUCT” LLC
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է անվտանգության աշխատակից։
Պարտականություններ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ անվտանգության, հատուկ ծառայությունների, ոստիկանության, ռազմական կամ թիկնապահական ոլորտում։
- Զինվորական ծառայությունն անցած լինելը պարտադիր է (հատուկ ստորաբաժանումներում ծառայությունը կդիտվի որպես առավելություն)։
- Լավ ֆիզիկական պատրաստվածություն և մարտարվեստի հմտությունների առկայությունը ցանկալի է։
- Բարձր հոգեբանական կայունություն և սթրեսային իրավիճակներում արագ ու ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն։
- Ռիսկերի գնահատման և կանխարգելման հմտություններ։
- Անձի և գույքի անվտանգության ապահովման փորձ։
- Գաղտնիության պահպանման բարձր պատասխանատվություն։
- Կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման հմտություններ։
- Դատվածության բացակայություն։
- Հայերենի պարտադիր, ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Համակարգչային և կապի միջոցներից օգտվելու հիմնական հմտություններ։
- Անկանոն աշխատանքային գրաֆիկով, գործուղումներով և արտաժամյա աշխատանքով աշխատելու պատրաստակամություն։
Պահանջներ
- B կարգի վարորդական վկայական։
- Առնվազն 5 տարվա վարորդական փորձ։
- Բարձր կարգապահություն և ինքնատիրապետում։
- Տարիքը՝ 25–45 տարեկան։
- Հասակը՝ առնվազն 180 սմ։
- Ֆիզիկական դիմացկունություն։
- Արագ արձագանքելու և իրավիճակը վերահսկելու կարողություն։
- Պատասխանատվության բարձր զգացում։
- Ներկայանալի արտաքին տեսք և կոռեկտ վարքագիծ։
- Զգոնություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և վերլուծական մտածողություն։
«ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ն շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և իր գործունեությունն ակտիվորեն ծավալում է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Տարիների ընթացքում կուտակված փորձը, հետևողական աշխատանքը և բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը նպաստել են ընկերության կայուն զարգացմանը՝ հնարավորություն տալով ընդլայնել ինչպես աշխատանքային հնարավորությունները, այնպես էլ տեխնիկական և մարդկային ռեսուրսները։
Ընկերությունն իր գործունեության սկզբնական փուլում մասնագիտացած էր բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և բակային տարածքների վերանորոգման աշխատանքների իրականացման մեջ։ 2024 թվականից սկսած՝ «ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ն ակտիվորեն ներգրավվել է պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Հայաստանի մարզերում իրականացվող շինարարական նախագծերում և արդեն հաջողությամբ ավարտել է մի շարք կարևոր ծրագրեր։
Իրականացված նախագծերը նպաստել են ընկերության հետագա աճին՝ հնարավորություն տալով կրկնապատկել աշխատակազմը, ստեղծել նոր աշխատատեղեր, համալրել տեխնիկական պարկը ժամանակակից շինարարական տեխնիկայով և տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև բարձրացնել աշխատանքների արդյունավետությունն ու որակը։
Ներկայումս ընկերությունն իրականացնում է տարբեր նշանակության շինարարական ծրագրեր, այդ թվում՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ՝ ինչպես Երևանին հարակից համայնքներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ ապահովելով բարձր որակ, ժամանակակից շինարարական լուծումներ և պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում։