Անվտանգության աշխատակից
RT- Trans
Նկարագրություն
Կազմակերպությանը անհարժեշտ է ՝ անվտանգության աշխատակից արտադրամասում
Պարտականություններ
- Արտադրամասի տարածքի և գույքի անվտանգության ապահովում։
- Մուտքի և ելքի վերահսկում, այցելուների գրանցում։
- Աշխատակիցների անցագրային ռեժիմի պահպանում։
- Տարածքում շրջայցերի իրականացում։
- Անվտանգության կանոնների պահպանման վերահսկում։
- Արտակարգ իրավիճակների դեպքում համապատասխան գործողությունների իրականացում և ղեկավարության տեղեկացում։
Պահանջներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն։
- Անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն։
- Ուշադիր և կենտրոնացած աշխատելու կարողություն։
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն։
- Պատրաստակամություն հերթափոխային գրաֆիկով աշխատելու։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր 1/2 (մեկ աշխատանքային օր ,երկու օր հանգիստ), 09:00–09:00։
«RT Trans» ՍՊԸ-ն դինամիկ զարգացող կազմակերպություն է, որը մասնագիտացած է արտադրության, հատուկ տեխնիկայի արտահանման և ներմուծման մեջ, ինչպես նաև բեռնափոխադրումների ծառայությունների մատուցման ոլորտում։