
Անվտանգության աշխատակից
Z&A
Նկարագրություն
Փնտրում ենք պատասխանատու և զգոն անվտանգության աշխատակցի, ով կմիանա մեր թիմին գործող խանութ սրահներում։
Եթե պատրաստ ես ապահովել անվտանգ և կարգավորված միջավայր՝ սա կարող է քո հաջորդ աշխատանքը լինել։
Պարտականություններ
- Կատարել մուտքի և ելքի վերահսկում,
- Հսկել սրահում կարգ ու կանոնը,
- Արագ արձագանքել կասկածելի կամ արտակարգ իրավիճակներին,
- Աշխատել թիմի հետ համագործակցաբար՝ ապահովելով սահուն աշխատանքային գործընթաց։
Պահանջներ
- Նմանատիպ աշխատանքային փորձը՝ ցանկալի է,
- Ֆիզիկական պատրաստվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Ուշադրություն մանրուքներին, կարգապահություն և բարեհամբույր վերաբերմունք։
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: