
Անվտանգության աշխատակից
Սեքյուրիթի Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
«Սեքյուրիթի Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում պահնորդների (արական և իգական սեռի)՝ անվտանգության ծառայություն իրականացնելու համար։
Պարտականություններ
- Իրականացնել պահպանվող օբյեկտների անվտանգության պահպանում` հերթափոխային գրաֆիկով,
- Անցակետում, ընկերության տարածքում կարգապահական նորմերի հետևում և պահպանում,
- Հասարակական կարգի վերահսկում,
- Տեսահսկում և շրջայց։
Պահանջներ
- Իրավապահ մարմիններում կամ անվտանգային կազմակերպություններում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պարտադիր ժամկետային զինծառայություն ՀՀ ԶՈՒ-ում ( արական սեռի անձանց համար),
- Տարիքը՝ 21-50,
- Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Կարգապահություն, զգոնություն, սթափություն և ազնվություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հերթափոխային՝ 8, 12, 24 ժամյա։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- Տարածքների, արտադրական շինությունների, պահեստների և գրասենյակների պահպանություն,
- Առևտրային կենտրոնների, ռեստորանների, ակումբների և զվարճանքի օբյեկտների պահպանություն,
- Առանձնատների, բնակարանների և գույքի պահպանություն,
- Բեռնափոխադրման ուղեկցման ծառայություններ՝այդ թվում ժամանակավոր կայանման վայրերում,
- Ֆիզիկական անձանց կյանքի և առողջության պաշտպանություն, անհատական պահպանություն, թիկնապահություն,
- Պահպանվող օբյեկտների և մասսայական միջոցառումների անցկացման վայրերի հասարարկական կարգի պահպանում,
- Պահպանության ծառայություններ բժշկական հաստատություններին