
Անվտանգության աշխատակից
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կարգապահ անձանց՝ անվտանգության աշխատակցի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- Տարածքի վերահսկում և անցագրային ռեժիմի իրականացում,
- Ընկերության տարածք մուտք գործող և ընկերությունից դուրս եկող ավտոմեքենաների և մարդկանց շարժի վերահսկում,
- Համագործակցել թիմի հետ՝ ապահովելով անվտանգ և կարգապահ աշխատանքային միջավայր,
- Ընկերության տարածքի և գույքի անվտանգության պահպանում,
- Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքում։
Պահանջներ
- Անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
- Վստահելիություն, զգոնություն և պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 24 ժամյա, 3 օր հանգիստ 1 օր աշխատանք, աշխատանքային են 7-8 օր ամսվա մեջ:
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: