
Անվտանգության աշխատակից
MODUS GRANUM
Նկարագրություն
Գործարանին անհրաժեշտ է անվտանգության աշխատակից:
Պարտականություններ
- Տարածքի վերահսկողություն,
- Կարգապահական նորմերի հետևում և պահպանում,
- Հետևել այցելուների մուտքին ու ելքին, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բաժիններ:
Պահանջներ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն, պարտաճանաչություն,
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Տարիքային սահմանափակումը մինչև 50 տարեկան:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե ՝ միայն հայերեն կամ ռուսերեն տարբերակով։
Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով։
Գործարանը գտնվում է ՝ քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 14 հասցեում:
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;