
Անվտանգության աշխատակից
ECO BUILDING LLC
Նկարագրություն
<<Էկո Բիլդինգ>> ՍՊԸ-ն փնտրում է անվտանգության աշխատակիցների ոստիկանության և այլ ուժային համակարգում աշխատած անձանց:
- Անվտանգության ապահովում.
- Պահպանել կազմակերպության գույքը և ապահովել անվտանգ միջավայր.
- Վերահսկել աշխատակիցների, այցելուների ելումուտը,.
- Կատարել անվտանգության պաշտոնից բխող այլ պարտականություններ:
- Գործուղումներ տարբեր տեղամասեր
Պահանջներ
- ՈՒժային կառույցներում և ոստիկանությունում աշխատելու փորձ
- Ֆիզիկական լավ վիճակ, սպորտային պատրաստվածություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։