Get our free app. It won't take up space on your device

Անվտանգության աշխատակից

Արիդես ՍՊԸ

Industry: Security, Protective Services
Deadline: 11/6/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Անվտանգության աշխատակիցը պատասխանատու է կազմակերպության ներքին անվտանգության, աշխատակիցների և հյուրերի մուտքի-ելքի վերահսկման, ըստ անհարժեշտության դիմավորելու և ուղեկցելու, հակահրդեհային և անվտանգության համակարգերի աշխատանքի համար։

Պարտականություններ

  • Հետևել այցելուների մուտքին և ելքին, անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան բաժիններ,
  • Դիտել տեսախցիկները, բացահայտել ցանկացած տեսակի խախտում կամ ռիսկ, որն ընկերության համար կարող է հանգեցնել նյութական կորստի,
  • Վերահսկել անձնակազմի աշխատանքը՝ անվտանգության կանոնների իրականացման ոլորտում, վարել նամակագրություններ,
  • Հետևել հակահրդեհային ահազանգման համակարգին և ձեռնարկել միջոցառումներ վթարային իրավիճակներին համապատասխան,
  • Ճշգրիտ լրացնել գրանցամատյանները,
  • Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ։

Պահանջներ

  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձի առկայություն,
  • Համակարգչից և էլ․ փոստից օգտվելու կարողություն,
  • Տեսախցիկների դիտման փորձ,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Արագաշարժություն, ճկունություն
  • Հերթափոխով աշխատանքի պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ 6 օր/8 ժամ։ Մենք տրամադրում ենք․

  • Առողջության ապահովագրություն,
  • Հերթափոխային աշխատանքի դեպքում՝ տրասնպորտ,
  • Մասնագիտական աճի հնարավորություն։

Spread the word! Share this job on social media