Անվտանգության ապահովման մասնագետ
Penitentiary Service of the Ministry of Justice of the Republic of Armenia
Նկարագրություն
Միացի´ր մեզ՝ մարդակենտրոն և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայություն ձևավորելու ճանապարհին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է անվտանգության ապահովման կրտսեր և առաջատար մասնագետների ընդունելություն «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում։
Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն 18-ից 55 տարեկան հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։
Առաջատար մասնագետների համար պարտադիր է բարձրագույն, իսկ կրտսեր խմբի մասնագետների համար միջնակարգ կրթություն ունենալը։
Պարտականություններ
-
Անվտանգություն: Ապահովում է կալանավորված և դատապարտված անձանց, ծառայողների, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և այլ անձանց անվտանգությունը։
-
Խուզարկություն: Իրականացնում է ստուգողական գործողություններ՝ կանխելու արգելված իրերի ու առարկաների ներթափանցումը պահման վայրեր, ինչպես նաև հայտնաբերում է արդեն իսկ ներթափանցած իրերը։
-
Ուղեկցում: Խցերից դուրս բերելիս իրականացնում է կալանավորված և դատապարտված անձանց ուղեկցորդումը դեպի պահանջված վայրեր։
-
Հսկողություն: Վերահսկում է կալանավորված և դատապարտված անձանց վարքագիծը և ներքին կանոնակարգի պահպանումը։
Պահանջներ
- Առնվազն միջնակարգ կրթություն կրտսեր մասնագետների համար
- Բարձրագույն կրթություն առաջատար մասնագետների համար
- Աշխատանքային փորձ չի պահանջվում
- Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված
- Ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա կամ հերթափոխային
1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:
1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:
1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո: Կրել է տարբեր անվանումներ.
1938թ. – Բանտային բաժին
1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն
1962թ. – Կալանավայրերի վարչություն
1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն
1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն
1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն
2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով և 10 հիմնարկներով:
2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։