
Անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնում գլխավոր կամ առաջատար մասնագետ
«HAYANTAR» STATE NON COMMERCIAL ORGANIZATION
«Հայանտառ» ՊՈԱԿ-ը աշխատանքի է հրավիրում անտառվերականգնման, անտառապատման և պաշտպանության բաժնում գլխավոր կամ առաջատար մասնագետի։
Նկարագրություն
- բարձրագույն մասնագիտական կրթություն անտառային ոլորտի՝ անտառագետ, գյուղատնտես և համապատասխան բնագավառի առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (այդ թվում համապատասխան ոլորտի օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
Պարտականություններ
-
1) ընդունում, ստուգում, վերլուծում և ամփոփում է անտառտնտեսություններից ստացված ամսեկան, եռամսյակային և տարեկան, ինչպես նաև տեխնիկական ընդունման և գույքագրման հաշվետվությունները անտառվերականգնման ու անտառապատման բնագավառում իրականացված աշխատանքների վերաբերյալ,
2) մասնակցում է տարեկան հաշվետվությունների ամփոփված տվյալների քննարկմանը և ներկայացնում իր դիտողություններն ու առաջարկությունները հայտնաբերված թերությունների վերացման, ինչպես նաև բնագավառում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ,
3) տարեկան հաշվետվությունների և գույքագրման ամփոփ նյութերի վերլուծության հիման վրա պլանավորում է նախորդ տարում հիմնադրված անտառմշակույթների հետագա լրացման և խնամքի ծավալները, հաշվարկում յուրաքանչյուր անտառտնտեսության համար անհրաժեշտ տնկանյութի քանակը,
4) գույքագրման ամփոփ նյութերի վերլուծության հիման վրա որոշում է տնկման պիտանի տնկանյութի քանակը և պլանավորում պիտանի տնկանյութի բաշխումը ըստ անտառտնտեսությունների` լրացման, անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների անհրաժեշտ ծավալների իրականացման համար,
5) գույքագրման ամփոփ նյութերի վերլուծության հիման վրա պլանավորում է անտառային տնկարանների ու դպրոց հողամասերի հիմնադրման ծավալները ըստ անտառտնտեսությունների,
6) ոռոգելի տարածքների համար իրականացնում է հիմնադրված և հիմնադրվող անտառմշակույթների, տնկարանների ու դպրոց հողամասերի ոռոգման ջրի, իսկ պոմպակայանի առկայության դեպքում նաև էլեկտրաէներգիայի ծախսի, ինչպես նաև ոռոգման աշխատանքների ծավալների պլանավորում համաձայն նորմատիվային ցուցանիշների,
7) ոռոգման աշխատանքների իրականացման ընթացքում հետևում է դրանց ճշգրիտ կատարմանը նախատեսված պլանների և նորմատիվային ցուցանիշների համապատասխան, անհրաժեշտության դեպքում տեղերում ցուցաբերում մասնագիտական օգնություն,
8) կատարում է անտառտնտեսությունների կողմից իրականացվող անտառվերականգնման, անտառապատման, բնական, բնաշիվային վերաճի օժանդակող աշխատանքների որակի ուսումնասիրություն, ճշտում աշխատանքների կատարված ծավալների համապատասխանությունը պլանավորվածին, տեղում ցուցաբերում է մասնագիտական օգնություն,
9) կատարում է անտառտնտեսությունների կողմից հինմադրված տնկարանների ու դպրոց հողամասերի ուսումնասիրություն, հողի նախապատրաստման, ցանքսի, տնկման (դպրոց հողամասեր) խնամքի և ոռոգման աշխատանքների համապատասխանությունը նորմատիվային ցուցանիշներին, անհրաժեշտության դեպքում ցուցաբերում մասնագիտական օգնություն, ուսումնասիրում է մասնագիտական գրականություն իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով, մասնակցում է անտառվերականգնման և անտառապատման բնագավառում մեթոդական ցուցումների և այլ նորմատիվային ակտերի մշակման գործընթացին,
10) մասնակցում է կազմակերպությունների, անտառտնտեսությունների և քաղաքացիների կողմից ստացված գրությունների ու նամակների քննարկման և պատասխանի մշակման գործընթացին:
Հավելյալ նշումներ
Համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքակենսագրական նշված էլ․ հասցեին։