
Անշարժ գույքի վաճառքի/վարձակալության մասնագետ
amaranoc.am
Նկարագրություն
Hasce.am անշարժ գույքի ընկերությունը փնտրում է ակտիվ և նպատակասլաց անշարժ գույքի մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։ Մեր ապագա աշխատակիցը պետք է ունենա հաղորդակցման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ և հաճախորդներին բարձր սպասարկում ցուցաբերելու ունակություն։
Պարտականություններ
- Սառը զանգերի իրականացում
- Հետևել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, գներին և մրցակցությանը։
- Ծառայությունների ներկայացում հաճախորդներին
- Բացահայտել և ներգրավել պոտենցիալ հաճախորդներին
- Անշարժ գույքի շուկայի ուսումնասիրում
- Բանակցությունների վարում
- Տվյալների բազայի հավաքագրում
- Հաճախորդների հետ հարաբերությունների հաստատում և պահպանում մշտական հաղորդակցության միջոցով:
- Պարբերաբար կատարել այցելություններ անշարժ գույքեր՝ ապահովելով պատշաճ տեղազննություն և բարձրորակ լուսանկարահանում:
- Իրականացնել գրագետ և հմուտ ցուցադրություններ
- Նպաստել գործարքի հաջող իրականացմանը
Պահանջներ
- Աշխատասիրություն, նպատակասալացություն, բարձր պատասխանատվության զգացում
- Բանակցելու հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային գրագիտություն
- Արագ կողմնորոշվելու և սովորելու ունակություն
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝
երկուշաբթիից ուրբաթ - 10։00-19։00
Շաբաթ - 10։00 - 16։00
Վարձատրություն՝ Մրցակցային աշխատավարձ՝ միջնորդավճարների բարձր տոկոսով: Աշխատավարձը ֆիքսված չէ։
Փորձաշրջան՝ (չվճարվող) 7-10 օր։
Աշխատանքը հարմար չէ ուսանողներին և մեկ այլ աշխատանք ունեցող անձանց, խնդրում ենք նշված անձանց աշխատանքի համար չդիմել:
Աշխատանքին դիմելու համար ուղարկեք ձեր ինքնակենսագրականը նշված էլեկտրոնային հասցեին։
amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է: Հանդիսանալով ամառանոցների վարձակալության ոլորտում համար մեկ ընկերությունը, մենք ձեզ առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն; Մեր հիմնական առաքելությունն է սպասարկել մեր հաճախորդներին ամենաբարձր մակարդակով՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր առանձնատանը:Մեր նվիրվածությունը և մանրուքների հանդեպ ուշադրությունը երաշխավորում է հիշարժան հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ ամառանոցներում։