Get our free app. It won't take up space on your device

Անշարժ գույքի վաճառքի մասնագետ (միջազգային շուկա)

Talentus HR

Industry: Sales, Business Development, Real Estate
Deadline: 6/20/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior

Նկարագրություն

Talentus HR ընկերության գործընկեր կազմակերպությունում ունենք աշխատանքի նոր հնարավորություն։

Փնտրում ենք ոլորտում փորձառություն ունեցող Վաճառքի մասնագետ ում աշխատանքային գործունեությունը ծավալվելու է Միջազգային շուկայում։

Պարտականություններ

  • Միջազգային շուկայում անշարժ գույքի վաճառքի ամբողջ գործընթացի իրականացում,
  • Հաճախորդների բազայի ընդլայնում, նոր կապերի հաստատում,
  • Օտարերկրյա հաճախորդների սպասարկում, գույքի ներկայացում,
  • Անշարժ գույքի շուկայի վերլուծություն և մշտադիտարկում,
  • Գործարքների կազմակերպում՝ ներառյալ բանակցություններ, փաստաթղթավորում,
  • Հաճախորդների հետ շարունակական կապի պահպանում և հետվաճառքային սպասարկում,
  • CRM համակարգի օգտագործում և տվյալների վարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի ոլորտում առնվազն 1 տարվա փորձ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
  • Անշարժ գույքի շուկայի իմացությունը ցանկալի է,
  • Միջմշակութային հաղորդակցման հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն,
  • MS Office և CRM համակարգերի իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ Երևան, Մհեր Մկրտչյան 8,
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամբողջական / 6-օրյա աշխատանքային շաբաթ՝ 10:00 – 19:00,
Ոլորտ՝ անշարժ գույք, միջազգային շուկա,
Աշխատանքի բնույթ՝ գրասենյակային։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
093829928

Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:

«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։

Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:

Առաջարկվող ծառայություններն են`

  • Թափուր հաստիքների համալրում
  • ՄՌ աուդիտ
  • ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
  • Թիմակազմավորում
  • Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
  • Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
  • Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
  • Արտոնությունների փաթեթի մշակում
  • KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
  • Կադրային գործ
  • Աշխատակիցների Onboarding and Offboarding

Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media