Get our free app. It won't take up space on your device

Անշարժ գույքի վաճառքի մասնագետ

AURA Real Estate

Location: Kentron, Yerevan
Employment type: Flexible
Work schedule: Other
Work experience: Not required, Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Real Estate
Open to international applicants
Students will also be considered
Deadline:
9/19/2026

Նկարագրություն

Անշարժ գույքի գործակալությունը փնտրում է ակտիվ, հաղորդակցվող և նպատակասլաց վաճառքի մասնագետի։ Եթե սիրում եք աշխատել մարդկանց հետ, հետաքրքրված եք վաճառքի ոլորտով և ցանկանում եք զարգանալ անշարժ գույքի ոլորտում, միացեք մեր թիմին։

Մենք առաջարկում ենք կայուն աշխատանք, մրցակցային վարձատրություն՝ բոնուսային համակարգով, մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն։

Պարտականություններ

  • Անշարժ գույքի օբյեկտների ներկայացում և վաճառքի գործընթացի կազմակերպում
  • Հաճախորդների հետ ակտիվ շփում և խորհրդատվություն
  • Նոր հաճախորդների ներգրավում և առկա հաճախորդների հետ աշխատանքի իրականացում
  • Գործարքների վարում՝ բանակցություններից մինչև գործարքի ավարտ
  • Շուկայի և անշարժ գույքի առաջարկների ուսումնասիրություն

Պահանջներ

  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ
  • Վաճառքի նկատմամբ հետաքրքրվածություն և արդյունքի հասնելու մոտիվացիա
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և աշխատասիրություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն
  • Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Վաճառքի կամ անշարժ գույքի ոլորտում փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային ճկուն գրաֆիկ
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media