Անշարժ գույքի վաճառքի մասնագետ
Amara Realty
Amara Realty ընկերությունն արագ զարգացող և ժամանակակից ընկերություն է Երևանի անշարժ գույքի շուկայում: Մենք կոտրում ենք հին կարծրատիպերը՝ առաջարկելով բարձրակարգ սպասարկում, և ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կարող է կառուցել իր սեփական հաջողությունը:
Մենք փնտրում ենք մոտիվացված և պատասխանատու անշարժ գույքի վաճառքի մասնագետ։ Եթե դու փնտրում ես աշխատանք, որտեղ քո եկամուտը կախված է միայն քո ցանկությունից և էներգիայից, ապա մեր աճող թիմը սպասում է հենց քեզ: Փորձի բացակայությունը խնդիր չէ, մենք սովորեցնում ենք զրոյից:
Պարտականություններ
- Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում և ներկայացում հաճախորդներին
- Գործնական բանակցությունների գրագետ վարում
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան գույքերի առաջարկում
- Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն
- Հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների պահպանում և զարգացում
- Անշարժ գույքի գործարքների վերաբերյալ լիարժեք և որակյալ խորհրդատվության ապահովում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում
Պահանջներ / հմտություններ
- Լեզուների իմացություն. Հայերենի և ռուսերենի լավ տիրապետում (անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն):
- Հաղորդակցություն. Գրագետ, լակոնիկ և համոզիչ խոսք, մարդկանց հետ արագ լեզու գտնելու ունակություն:
- Արագություն և ճկունություն. Շուտ կողմնորոշվելու, արագ սովորելու և ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն:
- Բարձրագույն կրթություն և համակարգչային բազային գիտելիքներ:
- Մոտիվացիա. Պատասխանատվության բարձր զգացում և մեծ արդյունքների հասնելու ցանկություն:
- Փորձը պարտադիր չէ մենք ամեն ինչ կսովորեցնենք:
Պայմաններ
- Տոկոսային բարձր վարձատրություն (առանց եկամուտի առավելագույն շեմի):
- Վաճառքի, բանակցությունների և հաղորդակցության ուսուցում տեղում
- Կարիերայի աճի հնարավորություն
- Ժամանակակից աշխատանքային միջավայր և աջակցող թիմ:
- Աշխատանքային ընթացքն ու հաճախորդների հետ հանդիպումներն օպերատիվ կազմակերպելու նպատակով մեքենայի տրամադրում։
- Աշխատանքային ժամեր՝ 11:00 - 19:00։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել ինքնակենսագրական (CV):
⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Առանց նկարի ինքնակենսագրականները չեն դիտարկվում։
Amara Realty-ն միջազգային անշարժ գույքի գործակալություն է, որը հիմնված է վստահության, պրոֆեսիոնալիզմի և թափանցիկության սկզբունքների վրա։
Մենք միավորում ենք փորձը, նորարարությունը և շուկայի խորքային իմացությունը՝ մեր հաճախորդներին ամբողջ աշխարհում ապահով և վստահ որոշումներ կայացնելու հնարավորություն տալու համար։
Մեր առաքելությունն է՝ գույքի գնման, վաճառքի և ներդրման գործընթացը դարձնել հեշտ, անվտանգ և արդյունավետ։