Անշարժ գույքի վաճառքի մասնագետ
KOST Group
Նկարագրություն
ԿՈՍՏ Գրուպը անշարժ գույքի, վերանորոգման և ինտերիեր դիզայնի ոլորտում գործունեություն ծավալող նորաբաց ընկերություն է։ Մեր առաքելությունն է հաճախորդներին առաջարկել համալիր լուծումներ՝ ապահովելով անշարժ գույքի ընտրության և տարածքի ձևավորման պրոֆեսիոնալ ծառայություններ։
Ընդլայնման փուլում գտնվող մեր ընկերությունը փնտրում է նպատակասլաց և պատասխանատու անշարժ գույքի վաճառքի մասնագետների (իրենց սեփական մեքենայով 🚘), ովքեր կկիսեն մեր արժեքները և կնպաստեն ԿՈՍՏ Գրուպի դիրքերի ամրապնդմանը շուկայում։
Պարտականություններ
- Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում և գրագետ ներկայացում հաճախորդներին։
-
Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան գույքերի առաջարկում։
-
Գործնական բանակցությունների վարում և գործարքների կնքում։
-
Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն։
-
Հաճախորդների հետ երկարաժամկետ և վստահելի հարաբերությունների կառուցում ու պահպանում։
-
Անշարժ գույքի գործարքների վերաբերյալ լիարժեք և որակյալ խորհրդատվության տրամադրում։
Աշխատանքային փորձ
-
Անշարժ գույքի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։
Պարտադիր հմտություններ
-
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։
-
Հաղորդակցման բարձր հմտություններ, գրագետ և լակոնիկ բանավոր խոսք։
-
Արագ կողմնորոշվելու և նոր ինֆորմացիան հեշտությամբ յուրացնելու ունակություն։
-
Բանակցելու և վաճառքի հմտություններ։
-
Ժամանակի արդյունավետ կառավարում և պատասխանատվության բարձր զգացում։
-
Համակարգչային բազային գիտելիքներ։
-
Սեփական մեքենայի առկայություն։
Ցանկալի հմտություններ
-
Անգլերեն լեզվի իմացություն (կդիտվի որպես մեծ առավելություն)։
Աշխատանքային գրաֆիկ
- Երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-19:00
- Շաբաթ՝ 12:00-16:00
Հավելյալ նշումներ
-
Առաջարկում ենք՝ վաճառքի և հաղորդակցության պրոֆեսիոնալ ուսուցում տեղում, կարիերայի աճի և զարգացման հստակ հեռանկար, հարմարավետ աշխատանքային միջավայր և աջակցող թիմ։
-
Ինչպես դիմել՝ Ուղարկեք Ձեր լուսանկարով ինքնակենսագրականը (CV) մեր էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում նշելով «Անշարժ գույքի վաճառքի մասնագետ»։
-
Հասցե՝ Գևորգ Չաուշ 11/5, Up&Up բիզնես կենտրոն։
-
Կոնտակտային տվյալներ՝ Հարցերի դեպքում զանգահարել 094 278030։
ԿՈՍՏ Գրուպը անշարժ գույքի, վերանորոգման և ինտերիեր դիզայնի ոլորտում գործունեություն ծավալող նորաբաց ընկերություն է։ Մեր առաքելությունն է հաճախորդներին առաջարկել համալիր լուծումներ՝ ապահովելով անշարժ գույքի ընտրության և տարածքի ձևավորման պրոֆեսիոնալ ծառայություններ։
Ընդլայնման փուլում գտնվող մեր ընկերությունը փնտրում է մոտիվացված և արհեստավարժ թիմակիցների, ովքեր կկիսեն մեր արժեքները և կնպաստեն ԿՈՍՏ Գրուպի դիրքերի ամրապնդմանը շուկայում։