Get our free app. It won't take up space on your device

Անշարժ գույքի վաճառքի մասնագետ

AMARANOC.AM

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Sales, Business Development, Real Estate
Deadline:
7/29/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Անշարժ գույքի վաճառքի մասնագետ, ով պատրաստ է կառուցել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների և սեփականատերերի հետ, արդյունավետ իրականացնել B2C համագործակցություն և ապահովել գործարքների ամբողջական կազմակերպում՝ առաջին կապից մինչև պայմանագրի կնքում։

Պարտականություններ

  • Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն,
  • Նոր համագործակցությունների ներգրավում (սառը զանգեր, ակտիվ վաճառք, ցանցային աշխատանք),
  • Հաճախորդների և գույքի սեփականատերերի հետ երկարաժամկետ և արդյունավետ հարաբերությունների կառուցում,
  • Գույքի պրոֆեսիոնալ ներկայացում, ցուցադրությունների կազմակերպում և վարում,
  • Բանակցությունների վարում և գործարքների արդյունավետ իրականացում,
  • Պայմանագրերի նախապատրաստում և իրավական գործընթացների համակարգում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ (անշարժ գույքի վաճառքի փորձը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
  • Զարգացած բանակցային հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և արդյունքակենտրոն որոշումներ ընդունելու ունակություն,
  • Կազմակերպվածություն և բարձր պատասխանատվության զգացում,
  • Դրական, նախաձեռնողական և թիմային մտածելակերպ:

Մենք առաջարկում ենք

  • Կայուն և զարգացող ոլորտում կարիերայի աճի հնարավորություն
  • Մրցունակ վարձատրության համակարգ
  • Աջակցող և պրոֆեսիոնալ թիմային միջավայր
  • Մասնագիտական զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն
  • Աշխատանքային գրաֆիկ՝ 5 ու կես աշխատանքային օր, հանգստյան օրը` լողացող:
Company օverview
address
Address
Նարդոս 71Ա
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 44 611615

Amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է։ Լինելով ամառանոցների վարձակալության ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն։

Մեր գլխավոր առաքելությունն է ապահովել ամենաբարձր մակարդակի սպասարկում՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մանրուքների հանդեպ ուշադրությունն ու մեր թիմի նվիրվածությունը երաշխավորում են հիշարժան և անմոռանալի հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ վայրերում։

Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։

Միաժամանակ, մեր գործունեությունը ներառում է նաև անշարժ գույքի վաճառք Hasce.am-ի միջոցով և զբոսաշրջության կազմակերպում Uxxi.am-ի շրջանակում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Company car
Company car

Spread the word! Share this job on social media