Անշարժ գույքի գործակալ
LIA FOOD - LIA-K GROUP LLC
Նկարագրություն
Vant անշարժ գույքի գործակալությունը աշխատանքի է հրավիրում անշարժ գույքի գործակալների։ Փնտրում ենք ակտիվ, շփվող և նպատակասլաց մարդկանց, ովքեր ցանկանում են զարգանալ, սովորել և հասնել նոր հաջողությունների։
Պարտականություններ
- Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության գործընթացների կազմակերպում։
- Հաճախորդների հետ կապի հաստատում, նրանց պահանջների բացահայտում և համապատասխան գույքի առաջարկում։
- Գույքերի դիտումների կազմակերպում և հաճախորդների ուղեկցում գործարքի ողջ ընթացքում։
- Գույքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, թարմացում և տվյալների բազայի վարում։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հայերենի գերազանց իմացություն
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային գիտելիքներ
Հավելյալ նշումներ
Համապատասխան անձինք կարող են զանգահարել՝ 033500081 համարին
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, ժամերը 11:00-18:00
«Լիա ֆուդը» հիմնադրվել է 1993 թ.-ին: Ունենալով փոքր, բայց փորձառու անձնակազմ՝ սկսել է արագ տեմպով վերելք ապրել, որի արդյունքում այժմ ներկայանում է հմուտ ղեկավարներով և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օպերատիվ աշխատանքի շնորհիվ մշակվում է կազմակերպության ռազմավարությունը (առաքելությունը)՝ հասնելու սահմանված նպատակներին, հաստատելու փոխշահավետ հարաբերություններ. մասնավորապես նոր համագործակցություններ արտասահմանյան և տեղի բարձր գնահատական նվաճած կազմակերպությունների հետ, մշտապես բավարարել սպառողների պահանջները, պահպանել այն բարձր դիրքը, որը վաստակել է տարիների ընթացքում, զարգանալ և ընդլայնվել շարունակաբար:
Կազմակերպության զարգացման հիմքում միշտ առաջընթացի գաղափարն է, որի շնորհիվ ճշգրիտ կերպով ի կատար են ածվում ընթացիկ ծրագրերը և ապագա նախագծերը: