Անշարժ գույքի գործակալ
BL Furniture
Նկարագրություն
Մենք փնտրում ենք անշարժ գույքի գործակալի (ռիելթոր), ով պատրաստ է ընդունել նոր մարտահրավերներ և գրանցել բարձր արդյունքներ։
Պարտականություններ
- Անշարժ գույքի շուկայի մոնիթորինգ և վերլուծություն
- Անշարժ գույքի ակտիվ վաճառքի իրականացում
- Հաճախորդների ներգրավում, բանակցությունների վարում և խորհրդատվության տրամադրում
- Գույքերի նկարահանման, ցուցադրությունների և հանդիպումների կազմակերպում
- Գործարքների իրականացման ամբողջական ընթացքի ուղեկցում
- Հաճախորդների բազայի վարում և պարբերական թարմացում
Պահանջներ
-
Բարձրագույն կրթությունը ցանկալի է
-
Վաճառքի և բանակցման փորձ. Ակտիվ վաճառքի, առարկությունների հետ աշխատելու և գործարքներ փակելու ունակություն (ոլորտի փորձը կդիտվի որպես առավելություն):
-
Գրագետ հաղորդակցում. Գրագետ, համոզիչ բանավոր ու գրավոր խոսք (ռուսերենի/անգլերենի իմացությունը առավելություն է):
-
Ճկունություն և սթրեսակայունություն. Լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ գտնելու հմտություն:
-
Արդյունքի կողմնորոշում. Ինքնակազմակերպվածություն, բարձր մոտիվացիա և պատասխանատվություն:
-
Թվային գործիքներ. CRM համակարգերի, MS Office-ի տիրապետում:
Մենք առաջարկում ենք
- Բարձր եկամուտ ստանալու հնարավորություն (ֆիքսված + ճկուն բոնուսային համակարգ)
- Մասնագիտական աճի և ուսուցման հնարավորություն
Սկսած 2012 թվականից՝ մենք ձևավորում ենք միջավայրեր, որտեղ համադրվում են նրբաճաշակ դիզայնը, ֆունկցիոնալությունը և բարձրակարգ որակը։
Մեր գործունեության հիմքում ընկած է անհատական մոտեցումը և մանրուքների նկատմամբ ուշադրությունը։
Սեփական արտադրամասի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել յուրաքանչյուր փուլ՝ գաղափարի ձևավորումից մինչև կատարյալ ավարտ՝ ապահովելով անթերի կատարում և բացառիկ արդյունք։
Համագործակցելով ոլորտի առաջատար մասնագիտացված արտադրամասերի հետ՝ մենք ընդլայնում ենք մեր հնարավորությունները՝ առաջարկելով բազմազան լուծումներ և իրականացնելով տարբեր բարդության նախագծեր։
Մենք ստեղծում ենք կահույք լամինատից մինչև բարձրակարգ փայտանյութով, իրականացնելով ինչպես էլեգանտ ստանդարտ լուծումներ, այնպես էլ ամբողջությամբ անհատական նախագծեր՝ հարմարեցված յուրաքանչյուր հաճախորդի ճաշակին, տարածքին և ապրելակերպին։
Մեզ համար կահույքը պարզապես արտադրանք չէ, այն միջավայր ստեղծելու արվեստ է։