Անշարժ գույքի գնահատող - ռիելտոր
Cost Consult LLC
Հրավիրում ենք աշխատանքի մոտիվացված, պատասխանատու, պարտաճանաչ, ստեղծագործական մտքով և բարձր կատարողականությամբ մասնագետների անշարժ գույքի ոլորտում մեր միասնական թիմը համալրելու նպատակով։
Պարտականություններ՝
- Անշարժ գույքի գնահատման աշխատանքների իրականացում
- Անշարժ գույքի գնահատման հաշվետվության կազմում
- Խորհրդատվության տրամադրում
- Անշարժ գույքի տեղազննում
- Գործնական բանակցությունների գրագետ վարում գործարքի կողմերի հետ,
- Գործարքներին նախապատրաստում, պայմանագրերի կնքում
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրականը (𝗖𝗩) ստորև նշված էլ. փոստի հասցեին՝ թեմա դաշտում անպայման նշելով հաստիքի անվանումը:
«Կոստ Կոնսալտ» անշարժ գույքի և գնահատման ընկերությունն իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության շուկայում ծավալում է սկսած 2004 թ-ից և առաջարկում է համալիր ծառայություններ շուկայական գնահատման, կադաստրային չափագրման, ճարտարապետական նախագծման, ռիելթորական, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի այլ բնագավառներում:
Ընկերության ծառայությունների որակը հավաստագրված է եվրոպական TEGOVA ասոցիացիաների խմբի կողմից (Վկայական թիվ REV-UA/USOA/2025/4):