Անշարժ Գույք Մասնագետ
Cost Consult LLC
Նկարագրություն
Cost Consult-ը հրավիրում է աշխատանքի մոտիվացված, պատասխանատու, պարտաճանաչ, ստեղծագործական մտքով և բարձր կատարողականությամբ մասնագետների անշարժ գույքի ոլորտում մեր միասնական թիմը համալրելու նպատակով։
- Անշարժ գույքի գնահատող
- Անշարժ գույքի ռիելթոր-գործակալ
Պարտականություններ
- Անշարժ գույքի գնահատման աշխատանքների իրականացում
- Անշարժ գույքի գնահատման հաշվետվության կազմում
- Խորհրդատվության տրամադրում
- Անշարժ գույքի տեղազննում
- Գործնական բանակցությունների գրագետ վարում գործարքի կողմերի հետ,
- Գործարքներին նախապատրաստում, պայմանագրերի կնքում
Պահանջներ
- Տնտեսագիտական կամ տեխ. Բարձրագույն կրթություն,
- Excel ծրագրի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ,
- Գնահատողի մասնագիտական որակավորումը ցանկալի է
- հաճախորդների հետ գրագետ շփման ունակություն
«Կոստ Կոնսալտ» անշարժ գույքի և գնահատման ընկերությունն իր գործունեությունը Հայաստանի Հանրապետության շուկայում ծավալում է սկսած 2004 թ-ից և առաջարկում է համալիր ծառայություններ շուկայական գնահատման, կադաստրային չափագրման, ճարտարապետական նախագծման, ռիելթորական, ինչպես նաև անշարժ գույքի շուկայի այլ բնագավառներում:
Ընկերության ծառայությունների որակը հավաստագրված է եվրոպական TEGOVA ասոցիացիաների խմբի կողմից (Վկայական թիվ REV-UA/USOA/2025/4):