Get our free app. It won't take up space on your device

Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ

Իզմիրլյան ԲԿ

Location: Kanaker-Zeytun, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Medical, Health
Deadline:
10/8/2026

Աշխատանքի նկարագրություն

Բժշկական կենտրոնը փնտրում է փորձառու և բարձր որակավորում ունեցող Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, ով պատասխանատու կլինի բաժանմունքի բժշկական և կազմակերպչական աշխատանքների արդյունավետ կառավարման, բուժօգնության բարձր որակի ապահովման և բժշկական անձնակազմի աշխատանքի համակարգման համար։

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել անոթային վիրաբուժության բաժանմունքի առօրյա աշխատանքը,
  • Համակարգել բժիշկների և բուժանձնակազմի աշխատանքը,
  • Ապահովել հիվանդների ախտորոշման, բուժման և հետվիրահատական հսկողության բարձր որակը,
  • Իրականացնել անոթային վիրաբուժական միջամտություններ՝ մասնագիտական իրավասությունների շրջանակում,
  • Վերահսկել բուժման հաստատված չափորոշիչների, կլինիկական ուղեցույցների և ներքին ընթացակարգերի պահպանումը,
  • Մասնակցել բարդ կլինիկական դեպքերի քննարկմանը և բուժման մարտավարության մշակմանը,
  • Վերահսկել բժշկական փաստաթղթերի պատշաճ և ժամանակին վարումը,
  • Ապահովել բաժանմունքում պացիենտների անվտանգության և բժշկական էթիկայի սկզբունքների պահպանումը,
  • Մասնակցել բաժանմունքի զարգացման, նոր բուժական և վիրաբուժական մեթոդների ներդրման գործընթացներին,
  • Աջակցել բաժանմունքի բժիշկների մասնագիտական զարգացմանը և փորձի փոխանակմանը,
  • Պարբերաբար ներկայացնել հաշվետվություններ բաժանմունքի գործունեության և արդյունքների վերաբերյալ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն բժշկական կրթություն,
  • Անոթային վիրաբուժության համապատասխան մասնագիտացում և գործող մասնագիտական որակավորում,
  • Անոթային վիրաբուժության ոլորտում աշխատանքային փորձ,
  • Ղեկավար պաշտոնում կամ բժշկական թիմի կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Ժամանակակից անոթային վիրաբուժական մեթոդների և կլինիկական չափորոշիչների գերազանց իմացություն,
  • Կազմակերպչական և առաջնորդական բարձր հմտություններ,
  • Պատասխանատվություն և որոշումներ կայացնելու ունակություն,
  • Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
  • Բժշկական էթիկայի և պացիենտակենտրոն մոտեցման բարձր չափանիշների պահպանում։

Company օverview
address
Address
ՀՀ․ Երևան, Ահարոնյան 6 փ
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374(10)24-20-24
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media