Անձնակազմի հավաքագրման մասնագետ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում անձնակազմի հավաքագրման մասնագետի` համալրելու իր թիմը:
Պարտականություններ
- Կազմել և մշակել թափուր հաստիքների հայտարարությունները,
- Դիտարկել պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուներին,
- Կազմակերպել և վարել հարցազրույցներ,
- Կատարել աշխատուժի վերլուծություն,
- Գրանցել և պահպանել կադրային ռեզերվի բազա,
- Նոր աշխատակիցներին ներկայացնել տվյալ աշխատանքի հիմնական պայմանները, ներքին կանոնակարգն ու ընթացակարգերը,
- Պահպանել համալրման վերջնաժամկետները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Աշխատանքային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Հասցե` ք. Երևան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։
Նշված չափանիշներին համապատասխանող և հետաքրքրված անձինք կարող են դիմել աշխատանքին` ուղարկելով ինքնակենսագրական:
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։