Get our free app. It won't take up space on your device

Անձնական վարորդ և անվտանգության պատասխանատու

ECO BUILDING LLC

Location: Yerevan
Salary:
Monthly starting from 400,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Security, Protective Services
Deadline:
7/9/2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում անձնական վարորդի և անվտանգության պատասխանատուի՝ ղեկավարի անվտանգ, հարմարավետ և ժամանակին տեղաշարժն ապահովելու, ինչպես նաև նրա անձնական անվտանգության կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Ապահովել ղեկավարի անվտանգ և ժամանակին տեղափոխումը՝ համաձայն հաստատված կամ օպերատիվ գրաֆիկի։
  • Աջակցել ղեկավարի անվտանգ մուտքն ու ելքը տարբեր օբյեկտներում։
  • Գնահատել ղեկավարի տեղաշարժերի և հանդիպումների հետ կապված հնարավոր ռիսկերը։
  • Հետևել ղեկավարի գտնվելու վայրերում անվտանգության ընդհանուր իրավիճակին։
  • Հետևել սպասարկվող ավտոմեքենայի տեխնիկական վիճակին, մաքրությանը և սարքինությանը։
  • Կազմակերպել մեքենայի տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը և ապահովագրական գործընթացները։
  • Վարել անհրաժեշտ հաշվառումները՝ վառելիքի, սպասարկման և շահագործման վերաբերյալ։
  • Կատարել ղեկավարի կողմից տրված ծառայողական բնույթի հանձնարարություններ։

Պահանջներ

  • B կարգի վարորդական իրավունք։
  • Վարորդական փորձ՝ առնվազն 5 տարի։
  • Ֆիզիկական պատրաստվածություն։
  • ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության հիմունքների լավ իմացություն։
  • Բարձր պատասխանատվություն, կարգապահություն, զսպվածություն և սթրեսակայունություն։
  • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական:

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Benefits
Business trips
Business trips
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media